ԱԽԹԱԼԱ՝ ԽՈՐՈՎԱԾԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

  • ԱԽԹԱԼԱ՝ ԽՈՐՈՎԱԾԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
  • ԱԽԹԱԼԱ՝ ԽՈՐՈՎԱԾԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
  • ԱԽԹԱԼԱ՝ ԽՈՐՈՎԱԾԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
  • ԱԽԹԱԼԱ՝ ԽՈՐՈՎԱԾԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
  • ԱԽԹԱԼԱ՝ ԽՈՐՈՎԱԾԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
  • ԱԽԹԱԼԱ՝ ԽՈՐՈՎԱԾԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

Ի սեր անկեղծության հարկ է խոստովանել, որ «համեղ»  փառատոների մասնակցության համար հայերիս խելքն իրենը չէ: «Համտեսողների» հոծ խմբերի մեկտեղող տոլմայի ու ձմերուկի ավանդական դարձած փառատոների շղթան շարունակելու է ախորժաբույր, առանձնահատուկ  համարման արժանացած խորովածի փառատոնը: Այս տարի այն անցկացվելու է օգոստոսի 20-ին՝ խորովածի համաշխարհային մայրաքաղաք Ախթալայում: Այո, այո, ճիշտ կարդացիք` հենց խորովածի համաշխարհային մայրաքաղաքում:

2013 թվականին՝ խորովածի 4-րդ փառատոնի ժամանակ է քաղաքը հռչակվել խորովածի համաշխարհային մայրաքաղաք: Արդեն ինը տարի շարունակ այս փառատոնին մասնակցում են անհատներ, հայտնի ու անհայտ գուրմաններ, ռեստորաններ ներկայացնող թիմեր, արտասահմանից ժամանած խոհարարներ, մարդիկ, որոնց համար համեղ և գեղեցիկ պատրաստելը «հոգու» պարտք է, մարդիկ, որոնք սիրում են մրցել ու ազատություն տալ իրենց անզուսպ երևակայությանը` անգամ ամենասահմանափակ տարածքներում:  Փառատոնի «անդրշափուրյան»  մանրամասներին ծանոթանալու նպատակով «Ճամփորդ»-ը  զրուցել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ  նախագահ Սեդրակ Մամուլյանի հետ և պարզել, թե որքան կարևոր են նման փառատոները մեր երկրի համար:

– Պարոն Մամուլյան, ե՞րբ է առաջին անգամ կազմակերպվել փառատոնը և ո՞վ է մտահղացման   հեղինակը: –  Խորովածի փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2009 թվականի սեպտեմբերին՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ -ի անմիջական նախաձեռնությամբ: Զբոսաշրջության զարգացմանը միտված «Հյուսիսային դարպասներ» կոչվող ծրագրին անդամակցելով` մենք ևս փորձեցինք նպաստել դրա իրականացմանը: Հիմա արդեն` փառատոնն անցկացվում է պետական ծրագրի շրջանակներում: Գլխավոր նպատակը, ինչպես առաջ, այնպես էլ հիմա՝ երկրում զբոսաշրջային գրավիչ միջավայրի ստեղծումն է:

 – Ովքե՞ր կարող են մասնակցել փառատոնին: – Մասնակցության համար մուտքն ազատ է. կարող են մասնակցել ռեստորանների, հասարակական կազմակերպությունների, ուսումնական կենտրոնների ներկայացուցիչներ, թե անհատական, թե թիմային տարբերակով: Եղել են դեպքեր, երբ մեր հրավերով փառատոնին մասնակցել են նաև կուսակցությունների ներկայացուցիչներ:

– Փառատոնին մշտապես մասնակցում են նաև արտասահմանցի զբոսաշրջիկներ: Հիմնականում ո՞ր երկրներից են նրանք ժամանում:– Արտասահմանյան զբոսաշրջային տարբեր գործակալություններ կոնկրետ խորովածի փառատոնի համար տուրեր են վաճառում: Այս տարի ռուսական  7-8 տուրիստական տուրի մասնակցություն է լինելու: Զբոսաշրջիկներ գալիս են նաև Բելառուսից, Վրաստանից ու Ամերիկայից:

– Ինչպե՞ս են որոշվում հաղթողները : – Հաղթողներին որոշում է ժյուրին 20 բալանոց համակարգով՝ «Լավագույն համ», «Լավագույն մտահղացում» և «Գրանդ Պրի» անվանակարգերում: Լավագույնները պարգևատրվում են ոսկե , արծաթե և բրոնզե մեդալներով:

– Տարածաշրջանում միայն Հայաստա՞նն է նման փառատոն կազմակերպում:-Այո: Ի դեպ, սեպտեմբերին վրացիներն էլ են ցանկանում համանման փառատոն անցկացնել, որին մենք ևս հրավիրված ենք:

Խորովածի, տոլմայի փառատոները Ադրբեջանում  հիստերիա չե՞ն առաջացնում:– Այսօրինակ փառատոները հարևան երկրում խոշորամասշտաբ  հիստերիա են առաջացնում: Նկատելի ուշացումով Ադրբեջանը փոձում է հակաքայլեր ձեռնարկել: Երկու տարի առաջ,օրինակ, մեծ դժվարությամբ և մի քանի նախարարությունների հովանավորությամբ Ադրբեջանում փորձեցին իրականացնել տոլմայի փառատոն:

– Հայաստանում անցկացվող փառատոների վրա  դա բացասաբար  չի անդրադառնում:– Միջազգային տարբեր աձանագրություններում ֆիքսված է,  որ 2011 թվականին Հայաստանն է առաջին անգամ կազմակերպել ազգային կերակրատեսակի`տոլմայի փառատոն: Այդ իսկ պատճառով էլ, ակնդետ մեր քայլերին հետևող ադրբեջանցիների նախաձեռնությունները  չեն կարող էական ազդեցություն ունենալ :

– Լավագույն մտահղացումներն ընդգրկվու՞մ են ռեստորանային ճաշացանկերում:-Իհարկե: Մեր միջոցառումն ինքնանպատակ չի, լավագույն խորոված պատրաստողները մեծարվում են, ըստ հարկի ներկայացվում հանրությանը: Մենք անգամ գիրք ենք հրատարակել փառատոնի մասին՝ընդգրկելով 4 փառատոներում գրանցված լավագույն արդյունքները: Սա նաև խորովածի տարատեսակները զարգացնելու նպատակ է հետապնդում: Հարկ եմ համարում խոսել խորովածը հայկական կերակրատեսակ հռչակող թյուրըմբռնման մասին: Այն չի կարող լինել այս կամ այն ազգի սեփականությունը: Դա նույնն է ինչ ասենք՝ խաշածը հայկական կերակուր է: Խորովածը`ջերմային մշակման եղանակ է: Մենք ուղղակի աշխարհում ամենալավ խորոված պատրաստողներն ենք և աշխարհի ամենալավ խորոված պատրաստողները հավաքվում են Ախթալայում: Մեր փառատոնին մասնակցում են ամենահամարձակներն ու լավագույնները:

 

 Նյութը՝ Սուսինա Խաչատրյանի

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register