ԵՎՐՈՊԱԿԱՆ ՖՈւՏԲՈԼԱՅԻՆ ՀԶՈՐ ՖԱՆ-ՇԱՐԺՈւՄՆԵՐՆ Ու ՀԱՅԿԱԿԱՆ «ԹՂԹԵ ՇԵՐԵՓԸ»

3

Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը զուգահեռ այս օրերին տեղի ունեցավ նաև Եվրոպա լիգայի ակումբային մրցաշարի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, համաձայն որի՝ մեր ակումբների հակառակորդներն են լինելու՝

«Բանանց» / Երևան/ -«Սարաևո» /Բոսնիա, Սարաևո/

«Գանձասար»-Կապան» /Կապան/-Լեխ /Լեհաստան, Պոզնան/

ՖԱ Երևան /Երևան, (նախկին «Փյունիկ»)/- «Վարդար» /Մակեդոնիա, Պոզնան/

Առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 12-ին, իսկ պատասխան խաղերը` հուլիսի 19-ին:

Տեղի ունեցավ նաև Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որի արդյունքում ՀՀ չեմպիոնի տիտղոսակիր ՖԱ «Ալաշկերտ» /Երևանը/ հուլիսի 10-ին Երևանում,  իսկ 18-ին Գլազգոյում կհանդիպի շոտլանդական հանրահայտ «Սելթիկին»:

Այսպիսով շատ շուտով, թեկուզ ակումբային մակարդակով, մեր երկիրը նույնպես մասնակից կդառնա եվրոպական և համաշխարհային ֆուտբոլային եռուզեռին: Ինչպես հայտնի է ֆուտբոլն առաջին հերթին տոն է, տոն է միլիոնավոր երկրպագուների համար, և այդ տոնի հիմնական բաղկացուցիչ մասն ու երաշխավորն էլ հենց երկրպագուներն են տարբեր երկրների և ակումբների: Երկրպագուների հզոր աջակցությունն ու պատրաստած միջոցառումներն են մարզադաշտերի տրիբունաներում ստեղծում աննկարագրելի ֆուտբոլային տոնի մթնոլորտ, երկրպագուներն են լրացուցիչ շատ կարևոր ուժ հաղորդում ֆուտբոլիստներին՝ դառնալով թիմի իրական տասերկուերորդ խաղացողը:

Մեր  հրապարակման մեջ ցանկանում ենք առաջիկա Եվրոպա լիգայի մեր ակումբների մասնակցությամբ խաղերի օրինակով հասկանալ թե ի՞նչ ենք մենք՝ հայերս մեզանից ներկայացնում եվրոպական ակումբային ֆուտբոլի երկրպագման և ֆան-շարժումների մրցասպարեզում և ի՞նչ են իրենցից ներկայացնում, օրինակ, մեր թիմերին այժմ բաժին հասած այս ֆուտբոլային ակումբների ֆան-շարժումներն ու ֆան-խմբավորումները, ի՞նչ երկրպագման մշակույթի ծագման,տեսակի, ընթացքի, առաջընթացի պատմություն և տարեգրություն ունեն նրանք և ինչ ունենք մենք:

1. «Բանանց» / Երևան/ -«Սարաևո» /Բոսնիա, Սարաևո/

Երբ ավարտվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, բոսնիացի կոմունիստները անհանգստացան ֆուտբոլային ակումբի ստեղծման խնդրով, որը կներկայացնի Սարաևո քաղաքը և բոսնիացիների հանրապետությունը ազգային մակարդակի վրա: Այսպիսով 1946 թվականին Բոսնիայի գլխավոր բնակեցված գոտում հայտնվեց նոր ֆուտբոլային ակումբ: Ի տարբերություն գոյություն ունեցող «Ժելեզնիչար» ֆուտբոլային ակումբի՝ «Սարաևոն» արտահայտում էր հենց բոսնիացիների շահերը, իսկ իր երկրկպագուներն էին դառնում «Հին Սարաևոյի» և տեղացի կուսակցական նոմենկլատուրայի ներկայացուցիչները : Սկզբում խուսափեցին թիմը միանգամից անվանել «Սարաևո», քանի որ հարավսլավացի կոմունիստները  կարող էին այդ անվանման մեջ մատնանշել բոսնիական ազգայնականությունը, անվանեցին «Տորպեդո», չնայած այդ անունը պահպանվեց միայն մեկ տարի:
«Սարաևոյի» մտերիմ հարաբերությունները Բոսնիայի քաղաքական էլիտայի հետ թույլ տվեցին թիմում կոնսոլիդացնել ժամանակի լավագույն ֆուտբոլիստներին, ովքեր ազգությամբ բոսնիացի էին: «Սարաևոն» երկու անգամ հաղթող դարձավ Հարավսլավիայի առաջնությունում:

Թիմի կողմնակիցները /ֆանատները/ պատմականորեն հայտնի են եղել իբրև Pitari (պիտառի), ինչը բառացիորեն նշանակում է՝ «թխվածք պատրաստողներ» : Չնայած այս անմեղ քաղցրավենիքային անվանմանը , սարաևցի ֆանատները երբեք չեն համարվել խաղաղ աջակիցներ, ուլտրաս ջոկատների կազմավորման փուլում նրանք նախընտրեցին մերձֆուտբոլային խուլիգանիզմի լայն կիրառումը:

Առաջին զանգվածային անկարգությունները «Սարաևոյի» ֆանատների մասնակցությամբ նշագրվում են 1986 թվականով: “Սարաևոյի” ադմինիստրացիան որոշեց «Ասիմ Ախմետովիչ» մարզադաշտի հյուսիսային տրիբունայի մի հատվածը հատկացնել թիմի ֆանատներին, հետագա լուրջ անկարգություններից խուսափելու համար:

2

Այդ պահից հետո և մինչ այժմ ՖԱ «Սարաևոյի» ֆան-խմբավորումը անվանվեց «Չարի բազմություն» /ռուսերեն՝  Орда Зла/:

«Սարաևոյի» տնային հանդիպումներում «Չարի բազմության» անդամների քանակը հասնում է առավելագույնը 5000-ի:

1

Ի՞նչ կարող է հակադրել այս ամենին Երևանի «Բանանցը» : Գրեթե ոչինչ…  «Առաջին հայկական ճակատ» ՀՀ ազգային հավաքականի ֆան-շարժման նախկին և ներկա բազում անդամների ջանքերով , տարբեր ժամանակահատվածներում
«Բանանց» ՖԱ-ի համար ֆան-շարժում ստեղծելու շատ կարևոր աշխատանք է կատարվել, արվել են այն անհրաժեշտ քայլերը, որոնցով «ծառատունկ է կատարվել» «Բանանցի» երկրպագման դատարկ հողատարածքում, սակայն, ամեն անգամ չհանդիպելով ակումբի ղեկավարության կողմից անհրաժեշտ ուշադրության, դրանք արմատախիլ են եղել կամ էլ չորացել են ՀՖՖ-ի «կայտառ արևի շողերի տակ»: Իսկ ինչու՞ է այսպես ստացվել, միգուցե նրա համար , որ «Բանանցի» ֆանատներն էլ սարաևցիների օրինակով պետք է նախընտրեին խուլիգանիզմի ճանապարհը՝  կիրթ, խոհեմ ու գրագետ հայկական տարբերակների փոխարեն: Ինչևէ, ներկա պահին Երևանի «Բանանցը» որևէ տեսակի և որևէ քանակի ֆանատներ, ուլտրասներ՝ տրիբունաներում թեժ ու նվիրված վարքագիծ դրսևորող երկրպագուներ փաստացի  չունի:

2. «Գանձասար»-Կապան /Կապան/-«Լեխ» /Լեհաստան, Պոզնան/

Ֆանատիզմը Պոզնանում, ինչպես և ամբողջ Լեհաստանում, սկիզբ է առել անցած դարի 70-ականներին: Սակայն այն ժամանակ դեռ «Լեխի» ֆանատները իրենցից չէին ներկայացնում որևէ լուրջ ուժ և հետ էին մնում մյուս առաջատար ֆիրմաներից /ֆան-խմբավորումներից/:

1995 թվականից սկսված լեհական ֆանատների մոտ առաջատարի իրենց դիրքերն ամրապնդեցին «Լեխ» Պոզնանի խուլիգանները: Միևնույն ժամանակ նրանց կողմից ստեղծվեց միություն երկու այլ խուլիգան ֆան-շարժումների հետ՝ «Առկա Գդինյա» և «Կրակով», նորաստեղծ խուլիգանական միությունը ստացավ «Տրիադա» անվանումը և շատ երկար ժամանակ Լեհաստանում դարձավ անպարտելի ֆան-շարժում:

90-ականներին ձեռնամարտերը լեհական ֆան-խմբավորումների մեջ հաճախակի էին տեղի ունենում մարզադաշտում և մարզադաշտից դուրս: Այդ ընդհարումները ի վերջո շարունակվում էին նաև ոստիկանության հետ, ինչի արդյունքում պատճառվում էր հսկայական նյութական վնաս և լինում էին տասնյակ վիրավորված մարդիկ՝ ոստիկաններ, երկրպագուներ: Ամեն նման միջադեպից հետո իշխանությունները փակում էին մարզադաշտը,  իսկ ակումբը ստիպված էր լինում հսկայական տուգանքներ վճարել:

Հովանավորներն իրենց հերթին հրաժարվում էին ակումբից, տրիբունաներում գնալով ավելի էր քչանում հանդիսատեսների քանակը: Վերջիվերջո , ֆանատները որոշեցին դադարեցնել ձեռնամարտերը մարզադաշտի տարածքում և հենց իրենք սկսեցին կարգուկանոն ապահովել «Լեխի» հանդիպումների ժամանակ: Այս ամենը բերեց հանդիսատեսների ՝ մարզադաշտի այցելիության բարձր ցուցանիշի և ինըսունականների ավարտին այդ ցուցանիշը ամենաբարձրն էր Լեհաստանում:

Պետք է նշել, որ Լեհաստանում շատ կոշտ տարբաժանում է անցկացվում ուլտրասների և խուլիգանների միջև: Ուլտրասները աջակցում են թիմին հանդիպումների ժամանակ, իսկ խուլիգանները գործունեություն են ծավալում մարզադաշտից դուրս:

Միայն եզակի դեպքերում են խուլիգանները հարձակվում ուլտրասների վրա, սովորաբար հերիք է արտասանել միայն մեկ կախարդական բառ՝ «ուլտրաս» և ձեզ ու ձեր ընկերներին հանգիստ կթողնեն երկու տասնյակ երկու մետրանոց հասակով , գիշատիչ հայացքով պինդ տղաները:

3

Ուլտրասների շարքերում կան նաև շատ նախկին խուլիգաններ, ովքեր այս կամ այն պատճառով դադարեցրել են իրենց մերձֆուտբոլային գործունեությունը, բայց մնում են ֆանատական շարժման մեջ և օգնում են երկրպագման պրոցեսի իրականացմանը մարզադաշտում:

4

«Լեխը» ներկայում ունի երկու ուլտրաս խմբավորումներ ՝ “e-Lech” և “Ultras Lech01”, որոնք գործում են միասին իբրև «Լեխ Պոզնան Ուլտրաս»: «Լեխի» հանդիպումների ժամանակ երլրպագուական շոուների ընթացքում օգտագործվում են տարատեսակ հրավառ միջոցներ, դրոշակներ, բաններներ, «Լեխը» ամենամեծ չափերի բանների տիրակալն է Լեհաստանում ՝ 147,5 մ x 21 մ-ի վրա:

Իսկ ահա նախկին խուլիգանական «Տրիադան» այժմ գործում է ավելի շատ ձևականորեն:

Տարբեր գնահատականներով «Լեխ Պոզնան Ուլտրաս»-ը հարազատ ակումբի տնային հանդիպումների ընթացքում, Պոզնանի քաղաքային մարզադաշտում ապահովում է առավելագույնը մոտ 15 000 ֆանատների ներկայություն և թեժ երկրպագում:

5

Ի՞նչ կարող է հակադրել այս ամենին ներկայիս «Գանձասար-Կապան» /Կապան/-ը, որը ինչ որ առումներով կարող է համարվել նաև նախկին«Գանձասար» /Կապանի/ ժառանգորդը: Այժմ ֆուտբոլային գործունեություն ծավալող կապանյան ակումբը զուրկ է որևէ թեժ, ուլտրա կամ ֆան-շարժման աջակցությունից: Նախկինում գործող Գանձասար /Կապանը/ գոնե ուներ փոքրականակ՝ մոտ 30-ից 50 հոգանոց ֆան-խմբավորում, որը կազմված էր հիմնմականում հենց Կապան քաղաքի բնակիչներից: Սակայն 2016 թվ-ից սկսած «Գանձասար» /Կապան/ ակումբի գործունեության դադարեցմանը զուգահեռ, դադարեց գոյություն ունենալ նաև կապանցիների ֆան-շարժումը, քանի որ նոր կազմավորված «Գանձասար-Կապան» /Կապան/-ը չկարողացավ թիմի մարզումները ապահովել Կապանի քաղաքային մարզադաշտում, իսկ որոշ ժամանակ անց նորաստեղծ «Գանձասար-Կապանը» ընդհանրապես դադարեց ՀՀ բարձրագույն խմբի հանդիպումներ անցկացնել Կապանում:

ՖԱ «Երևան /Երևան, նախկին «Փյունիկ»/- «Վարդար /Մակեդոնիա, Սկոպե/ և ՖԱ Ալաշկերտ /Երևան/ – Սելթիկ /Գլազգո, Շոտլանդիա/ զույգերին կարծում ենք արժե հետագայում անդրադառնալ առանձին հրապրակումով, քանի որ այս դեպքում արդեն գործ ունենք հայկական ակումբների կողմից երկրպագման մշակույթի թավշյա, սպիտակ բնաջնջման և հաստատուն ու տոտալ կազմաքանդման առանձին ուշադրության արժանի գործելակերպի հետ:

Էդգար Պետրոսյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register