ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ՈՎ ՈՒՄ ՀԵՏ Է ՄՐՑԵԼՈՒ. ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

cover

Երեկ՝ հունիսի 28-ին, ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլը: Հայտնի են դարձել 1/8 եզրափակիչ դուրս եկած 16 հավաքականները: Մրցաշարի աղյուսակը երկու մասի է բաժանված, յուրաքանչյուր մասում 8-ական թիմ կա: Ձախ և աջ թևերի վերջնական հաղթողները կհանդիպեն եզրափակչում: Անզեն աչքով պարզ է, որ աղյուսակի ձախ թևում ավելի շատ են ֆավորիտ համարվող հավաքականները: Օրինակ՝ Արգենտինայի հավաքականը մրցելու է ֆրանսիացիների հետ, հաջողության դեպքում հանդիպելու է Պորտուգալիա-Ուրուգվայ խաղի հաղթողին, այստեղ էլ հաղթելու դեպքում կիսաեզրափակչում կարող է հանդիպել, օրինակ, Բելգիային կամ Բրազիլիային, որոնք նույնպես լուրջ հավակնություններ ունեն:

1

Աղյուսակի աջ կողմում ավելի քիչ են այսպես կոչված թոփ հավաքականները: Կիսաեզրափակիչ հասնելու համար Անգլիային հարկավոր է հաղթահարել Կոլումբիայի արգելքը, իսկ 1/4 եզրափակչում՝ Շվեդիա – Շվեցարիայի զույգի հաղթողնի: Միայն կիսաեզրափակչում Անգլիայի ռեալ հավակնորդներից կարող է բաժին հասնել Իսպանիան կամ Խորվաթիան:

Թեև հարկ է նշել, որ այս դիտարկումները հաճախ չեն իրականանում: Հատկապես այս աշխարհի առաջնությունում թիմերը բավական հավասար խաղ են ցուցադրում՝ անկախ նրանց ֆավորիտ լինել-չլինելուց. արդեն տեսել ենք գերհզոր Գերմանիայի հավաքականի անկումը: Փլեյ-օֆֆ փուլի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ստորև.

2

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register