ՁՅՈՒՆԵ ԱՐՁԱՆՆԵՐ՝ ԵՐԵՎԱՆԻ ՍՐՏՈՒՄ

arzan

Հեքիաթային հերոսներ, սիրելի կերպարներ, ճարտարապետական կառույցներ ու հայտնի դղյակներ… Աշխարհի տարբեր քաղաքներում ստեղծվող ձյունե արձանների շքահանդեսին այս տարի կմիանա նաև Երևանի սրտում ստեղծված ձյունե արձանաշարը:

arzan1

Օրեր առաջ նախ Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի բակում մեծ քանակությամբ ձյուն կուտակվեց, ապա սկսվեցին դեկորացիաների տեղադրման և արձանների պատրաստման աշխատանքները: Թվով 15 արձանների քանդակման աշխատանքներում ներգրավվեցին ինչպես պրոֆեսիոնալ քանդակագործներ, այնպես էլ արվեստի դպրոցների սաներ:

Ձյունե արձանների պատրաստումը տարբեր երկրներում վաղուցվանից է կիրառվում: Մտածեցինք՝ իսկ ինչո՞վ են պակաս մեր երեխաները, ի՞նչն է խանգարում, որ մենք էլ ունեննաք նման արձաններ: Ու որոշեցինք Օպերայի հարակից տարածքում կանգնեցնել դրանք, որպեսզի և քաղաքի մեծ ու փոքր բնակիչների, և հյուրերըի բարձր տրադարություն ապահովված լինի»,- նշում է նախաձեռնության հեղինակ, HD ստոււդիայի տնօրեն Կարեն Խաչատրյանը:

Նրա վստահեցմամբ՝ արդեն դեկտեմբերի 20-ին արձանների մեծ մասը պատրաստ կլինեն ընդունելու իրենց փոքրիկ հյուրերին: Թե որքան ժամանակ դրանք կանգուն կմնան, կախված կլինի եղանակային պայմաններից:

Տաթևիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register