ՀԱՅԱՍՏԱՆՈւմ ԴԻԱԿԻԶԱՐԱՆ ՉԻ ՇԱՀԱԳՈՐԾՎՈւՄ

diakizaran

Հարգե՛լի ընթերցողներ, «Հարց և պատասխան» խորագրի ձեր հարցերը կարող եք ուղարկել info@champord.am էլեկտրոնային փոստին կամ գրել ֆեյսբուք սոցիալական ցանցի մեր էջին:

Հարց- Հայաստանն ունի՞  դիակիզման մասին  օրենք, հանրապետության տարածքում  գործող դիակիզարաններ կա՞ն: Նմանատիպ  դեպքերում ինչպե՞ս են վարվում  գերեզմանատները:

Պատասխան – Դեռևս 2006 թվականի մարտին ՀՀ ԱԺ-ն ընդունել է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքը: Սակայն տասը տարիների ընթացքում որևէ դիակիզարան Հայաստանում չի շահագործվել: Ըստ գործող օրենքի՝ աճյունասափորը (մահացածի մարմնի դիակիզումից հետո) հողին հանձնելու դեպքում համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով մեկ գերեզմանատեղի համար տրամադրվում է 1 քառակուսի մետր հողատարածք (1.0×1.0 մետր չափերով), կամ աճյունասափորը տեղադրվում է հատուկ այդ նպատակով կառուցված հուշապատի մեջ:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register