«ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԾԻՏ»

f

«Դարակ» հրատարակչությունը Արամ Պաչյանի հետ համատեղ որոշել են վերահրատարակել գրողի «Ցտեսություն, Ծիտ» շատ սիրված վեպը, որի հասույթը հետագայում օգտագործվելու է խոստումնալից գրողների առաջին գրքերը տպագրելու համար՝ օգնելով հեշտ հաղթահարել տպագրման բազմաշերտ փուլերն ու ճանաչելի դառնալ: Ներկա դրությամբ ընտրել են Մերի Մկրտչյանի «Երևանյան լիճը»: Կազմակերպիչները նշում են, որ այս աշխատելաոճը շարունակական բնույթ է կրելու:

«Արամ Պաչյանի հենց այս ստեղծագործությունն ընտրելու պատճառներից մեկն էլ այն էր, որ «Ցտեսություն, Ծիտ»-ն այլևս չկար շուկայում, նախորդ տպաքանակը սպառվել էր, և երբ պարզ դարձավ, որ Արամն այլևս չունի պայմանագրային ինչ-ինչ պարտավորություններ նախորդ հրատարակության հետ, համատեղ որոշեցինք վերահրատակարելվեպի լրամշակված տարբերակը»,-նշում է «Դարակի» հիմնադիր-տնօրեն Արմեն Գասպարյանը։

ffff

Նա նաև տեղեկացնում է. Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպի անգլերեն տարբերակը, Նունե Հախվերդիի թարգմանությամբ, օրեր առաջ լույս տեսավ բրիտանական «Գլագոսլավ» հրատարակչությունում։ Եգիպտական «Ալ Արաբի» հրատարակչության հետ ստորագրվել է նաև վեպի արաբերեն  թարգմանության իրավունքների պայմանագիրը: Վեպի ֆրանսերեն հրատարակության գործընթացը բանակցության ընթացքում է, և շուտով հայտնի կլինի թե որ հրատարակչատունն այն լույս կընծայի:

Իր կարճատև գործունեության ընթացքում «Դարակը» ակնհայտորեն սկզբունքային  մոտեցում դրսևորեց  թե՛  հեղինակի անձի, թե՛ գրքի տեխնիկական բնութագրիչների՝ արտաքին դիզայնի ու անգամ տպագրական թղթի տեսակի ընտրության հարցում։  Մեր գործունեության առաջին քայլերով նոր շունչ բերեցինք ընդհանրապես հրատարակչական գործում և այս տեսանկյունից մեր  ու Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ»-ը առավել քան համահունչ են, քանի որ գուցե և հավակնոտ հնչի, սակայն այդուհանդերձ «Ցտեսություն Ծիտ»-ը  նոր շունչ էր հայ արձակում։

«Հաջորդ հեղինակի ընտրության հարցում հրատարակչության գործը և շատ բարդ է, և շատ պարզ: Ինչպես մեր իրականության մյուս ոլորտներում, գրականության մեջ ևս հաճախ թացը խառնված է չորին,- նշում է Արմենը,-սակայն վստահ եմ, որ մեր խմբագրակազմն ի զորու է հաղթահարել այս խոչընդոտը»։

Երկրորդ հրատարակչությունը ոչ մի կերպ չի զիջելու առաջինին իր արդիականությամբ: Լրամշակված է, «վերջաբանի փորձով»: «Դարակի» հետագա գործունեության ու ընտրած այլ երիտասարդ գրողների մասին «Ճամփորդը» անպայման կպատմի: Գիրքը վերահրատարակվելու է մոտ ժամանակներս:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register