ՖՈՒՏԲՈԼԸ  ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ  Է ԵՐԵՎԱՆ

vl3obgMujoISMjuJqeLB87tB6O

Առաջիկա կիրակի` մարտի 26-ին, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երևանում ընդունելու է Ղազախստանի ընտրանուն: Ղազախստանը մեր հավաքականի մրցակիցն է Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական E խմբում: Նրանից բացի խմբում ընդգրկված են նաև Լեհաստանի, Մոնտենեգրոյի, Դանիայի և Ռումինիայի հավաքականները: E խումբը յուրահատուկ է, քանի որ չկան Իսպանիայի կամ Գերմանիայի նման ընդգծված առաջատարներ և Սան Մարինոյի կարգի թույլ թիմեր: Կարելի է ասել, որ բոլորն էլ պայքարում են առաջին և երկրորդ տեղերի համար: Կայացել է 4 տուր: Հայաստանի ընտրանին միայն վերջին խաղում է կարողացել հասնել հաղթանակի: Մոնտենեգրոյի հետ տնային դրամատիկ խաղի միայն վերջին վայրկյաններին Գևորգ Ղազարյանին հաջողվեց  խփել հաղթական գոլը: Մեր թիմը առավելության հասավ 3:2 հաշվով: E խմբում մրցաշարային աղյուսակը 10 միավորով գլխավորում է Լեհաստանի հավաքականը,որին էլ  հաջորդում են Մոնտենեգրոն(7 միավոր), Դանիան(6), Ռումինիան(5), Հայաստանը(3) և Ղազախստանը(2):

ՖԻՖԱ-ի դասակարգման  աղյուսակում Ղազախստանը  94-րդ,Հայաստանը` 84-րդ տեղում են: «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք  մրցավեճը մեկնարկելու է ժամը 20.00-ին:Հանդիպման տոմսերը վաճառվում են դեռևս մարտի 3-ից: Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Ղազախստանի հետ խաղին նախապատրաստվելու համար հրավիրել  է 24 ֆուտբոլիստի: Նրանից 18-ը հանդես են գալիս արտերկրում, 6-ը`Հայաստանի բարձրագույն խմբում:

Դարպասապահներ – Արսեն Բեգլարյան(«Ալաշկերտ»), Անատոլի Այվազով («Շիրակ»), Գրիգոր Մելիքսեթյան («Գանձասար-Կապան»):

Պաշտպաններ – Լևոն Հայրապետյան («Փայքան», Իրան), Հրայր Մկոյան («Էսթեղլալ», Իրան), Վարազդատ Հարոյան («Փադիդե», Իրան), Տարոն Ոսկանյան («Կարմիոտիսա», Կիպրոս), Հովհաննես Համբարձումյան («Վարդար», ՆՀՀ Մակեդոնիա), Կամո Հովհաննիսյան («Տորպեդո-Բելազ», Բելառուս), Գաել Անդոնյան («Վերիա», Հունաստան), Արթուր Քարտաշյան («Փյունիկ»):

Կիսապաշտպաններ – Գոռ Մալաքյան («Ստալ», Ուկրաինա), Էդգար Մալաքյան («Ստալ», Ուկրաինա), Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Մարկոս Պիզզելի («Քսանտի», Հունաստան), Արաս Օզբիլիս («Բեշիքթաշ», Թուրքիա), Գևորգ Ղազարյան («Մարիտիմու», Պորտուգալիա), Տիգրան Բարսեղյան («Վարդար», ՆՀՀ Մակեդոնիա), Արտյոմ Սիմոնյան («Լե Մոն», Շվեյցարիա), Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), Արտակ Եդիգարյան («Ալաշկերտ»):

Հարձակվողներ – Արթուր Սարկիսով («Ենիսեյ», ՌԴ), Ռուսլան Կորյան («ԲՄԱ-Խաբարովսկ», ՌԴ), Էդգար Մանուչարյան («Ուրալ», ՌԴ):

 

Լուսանկարը` ffa.am-ի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register