ԾՈՎԻՆ  ՉԶԻՋՈՂ  ՀԱՆԳԻՍՏ  ԵՐԵՎԱՆՈՒՄ

23

Ամռանն աշխատելը, գրասենյակներում նստած՝ շոգից խեղդվելով  ընկերների, ծանոթ-բարեկամների ծովափնյա կամ անտառային հանգստի լուսանկարներով զմայլվելն ու  խոր հառաչելը վիճակը չեն շտկում ու ձեր մատից «փուշ չեն հանում»: Ու քանի որ քիչ չեն մարդիկ՝ ովքեր հարկադրված են ամռան տապին արձակուրդն անցկացնել քաղաքում, ապա անհրաժեշտ է մտածել աշխատանքին զուգահեռ  նրանց հանգիստը քաղաքում կազմակերպելու մասին:

Մենք  մշակել ենք մի քանի տարբերակ, որոնք կօգնեն ամառային վերջին ամիսն անցկացնել էլ ավելի հետաքրքիր ու անմոռանալի։ Մի կողմ դրեք փաստաթղթերը, արձակեք փողկապները, դադարեք նախանձել և տրվել ծովափնյա լուսանկարների գայթակղությանը։ Ձեզ ենք առաջարկում քաղաքային ամառը վայելելու մի քանի տարբերակ։

Երևանը երաժշտական քաղաք է։ Հատկապես այս տարի, երբ մշակույթի նախարարության որոշմամբ իրագործվում է «Տապ չկա» նախագիծը, որի շրջանակներում հանգստյան օրերին քաղաքի տարբեր հատվածներում համերգներ են կազմակերպվում։ Եթե ծովում չեք կարող լող տալ, ապա ելևէջների մեջ լողալ հաստատ կարող եք։ Ռոք, ջազ, ֆանկ, էլեկտրո․․․Ցանկացած երաժշտասեր կգտնի իր ճաշակին համապատասխան համերգ։ Եթե ոչ բացօթյա, ապա փաբերում, ակումբներում ու այլ վայրերում ելույթ են ունենում հրաշալի խմբեր, որոնց արվեստին գուցե անգամ դեռ ծանոթ չեք։ Ամառը նոր երաժշտություն բացահայտելու հրաշալի ժամանակ է, ուրեմն՝ էլ մի հապաղեք:

Արվեստի մյուս ճյուղերը ևս հասանելի են։ Հատկապես ամռանը շատ են ցուցահանդեսները, անգամ տպավորություն է, թե այս պահին քաղաքում ոչ մի ազատ ցուցասրահ չկա։ Ասում են՝ շատերը ստացված են։ Դրանց մի մասը կտավների տեսքով են, մյուս մասը՝ լուսանկարների, գործում են  նաև դասական շեշտերով, նորարարական լուծումներով քանդակների ցուցադրություններ, անգամ այս հարցում ընտրության հնարավորությունն առկա է։ Մնում է շրջել, ծանոթանալ, հետաքրքրվել։ Ի դեպ, դիտելուց բացի, քաղաքի տարբեր հատվածներում արվեստի մասին դասախոսություններ են ընթանում, մաստեր կլասներ, սիրողական խմբեր են հավաքվում։ Գուցե փորձե՞ք կերտել ձերը՝ միայն դիտելուց բացի։

Գրքերի շնորհանդեսներ, նոր ու անվանի ռեժիսորների ֆիլմեր՝ կինոթատրոններում, ստացված բեմականացումներ․․․Արվեստասերների համար Երևանը դրախտային է այս ամառ, եթե անգամ այդպիսին չեք, կարելի է սկսել արվեստի հետ ավելի մոտիկից ծանոթանալ։

Դիցուք՝ հանգստի արվեստոտ կողմն ապահովեցինք, բա մնացա՞ծը։ Ամռանը կրկնակի դժվար է որևէ գործով զբաղվելը, բայց սա չի նշանակում, որ պետք է  ամուր կառչել աթոռներից և չշարժվել։ Կարելի է  մարզասրահ այցելել. և՛ քաշը կկարգավորեք, և՛ սպորտը կօգնի հաղթահարել ամառային «ալարկոտությունը»՝ փոխանցելով եռանդ ու էներգիա։ Եվ հաջորդ ամառ, երբ արդեն  արձակուրդում լինեք լողազգեստով՝  կհիանաք ձեր մարմնով։

1

Յոգան նույնպես լավ տարբերակ է, եթե մարզասրահն առանձնապես չի հետաքրքրում։ Այն կօգնի կարգավորել ոչ միայն մարմինը, այլ նաև հոգին։ Կարճ ասած, ամառը հրաշալի ժամանակահատված է՝ կյանքում նորություններ ավելացնելու համար, և եթե դուք որոշել եք  անմոռանալի ամառ ունենալ, անգամ աշխատանքը չի կարող ձեզ հետ պահել դրանից։ Մնում է տրամադրվել, գծել հետաքրքրությունների պլանը, բաժանել այն օրերի վրա ու սկսել վայելել։ Եվ ինչ իմանաս, գուցե Երևանում ձեր հանգիստն այնքան հետաքրքիր անցնի, որ ծովափում հանգստացող ընկերները նախանձեն ու փորձեն արագ վերադառնալ՝ ձեզ միանալու համար։

Երևանն էլ է ծով, զգացմունքների…

 

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register