ՍԵՎԱՆԻ ԼՈՒՍԱՎՈՐ  ԿՈՂՄԸ ( ՖՈՏՈ)

  • ՍԵՎԱՆԻ ԼՈՒՍԱՎՈՐ  ԿՈՂՄԸ ( ՖՈՏՈ)
  • ՍԵՎԱՆԻ ԼՈՒՍԱՎՈՐ  ԿՈՂՄԸ ( ՖՈՏՈ)
  • ՍԵՎԱՆԻ ԼՈՒՍԱՎՈՐ  ԿՈՂՄԸ ( ՖՈՏՈ)
  • ՍԵՎԱՆԻ ԼՈՒՍԱՎՈՐ  ԿՈՂՄԸ ( ՖՈՏՈ)
  • ՍԵՎԱՆԻ ԼՈՒՍԱՎՈՐ  ԿՈՂՄԸ ( ՖՈՏՈ)
  • ՍԵՎԱՆԻ ԼՈՒՍԱՎՈՐ  ԿՈՂՄԸ ( ՖՈՏՈ)
  • ՍԵՎԱՆԻ ԼՈՒՍԱՎՈՐ  ԿՈՂՄԸ ( ՖՈՏՈ)
  • ՍԵՎԱՆԻ ԼՈՒՍԱՎՈՐ  ԿՈՂՄԸ ( ՖՈՏՈ)
  • ՍԵՎԱՆԻ ԼՈՒՍԱՎՈՐ  ԿՈՂՄԸ ( ՖՈՏՈ)
  • ՍԵՎԱՆԻ ԼՈՒՍԱՎՈՐ  ԿՈՂՄԸ ( ՖՈՏՈ)

Հուլիսի 24-31-ը՝ «Սևան ազգային պարկ»-ի տարածքում  անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ» (sss.am) ճամբարային խոշոր հավաքին 700-ից ավել մարդ էր մասնակցում: Երկրորդ տարին անընդմեջ  անցկացվող վրանային ճամբարը ամենատարբեր մասնագիտությունների տեր երիտասարդների էր մեկտեղել: Վրանային ճամբարի «կորիզը» կազմում էին նոր ստարտափերով հանդես եկողները (մոտ 90 թիմ):

Մեծ թիվ էին կազմում նաև կամավորները և «Campathon»-ին (24 ժամվա ընթացքում ծրագրային լուծումներով հանդես եկող ծրագրավորողների մրցույթ,-խմբ.) մասնակցող թիմերը: Սևանի ափին, կիսաանտառային տարածքում կառուցված ճամբարը բաժանվել էր քսան ջոկատի, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված էր միջինը  25-30 մարդ՝ ջոկատավար, կամավորներ, ստարտափ թիմեր, ծրագրավորողներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ճամբարում գերակայողը ուսումնական, գործնական կապեր հաստատելու, փորձի փոխանակման հրաշալի ու առինքնող մթնոլորտն էր:

Նորելուկ ստարտափները հետաքրքիր մրցակցության մեջ փորձում էին դասընթացների («workshop»-երի) հրավիրված «mentor»-ների (խորհրդատուների) միջոցով կատարելագործել իրենց նախագծերը: Կազմակերպիչները ստարտափ թիմերին բաժանել էին երեք հիմնական խմբի:«Seed stage», «Early stage», «Business stage» խմբերում ներառված թիմերը մասնակցում էին տարբեր մրցանակային ֆոնդերով տարատեսակ մրցույթների: Առաջին խմբում ընդգրկված էին այն թիմերը, որոնք ունեին գաղափար, սակայն դեռևս  չունեին իրենց արտադրանքի նախատիպն ու վեբ կայքը: Երկրորդ խմբում այն ստարտափ թիմերն էին, որոնք ունեին նախատիպը, վեբ կայքը, սակայն շուկայում տակավին ներկայացված չէին: Երրորդ խմբում՝ շուկայում ներգրավված և արդեն գումար աշխատող նախագծերն էին: Բացի այդ նախատեսված էին նաև առանձին հովանավորների պարգևատրումներ:

Այսպես` «Yell Extreme Park»-ը 2500 դոլար գումարով պարգևատրելու էր լավագույն տուրիստական ստարտափին, նույնչափ գումար էլ «Art Lunch»-ն էր հատկացնելու սննդի և առողջ ապրելակերպի հետ կապված լավագույն ստարտափին: «Ջանֆիդա Ագրո Հոլդինգ» ՓԲԸ-ն էլ 2500 դոլար մրցանակ էր տրամադրելու գյուղատնտեսության ոլորտում ներկայացված լավագույն նախագծին:

Գիտական ոլորտի լավագույն ստարտափին ֆինանսավորելու  պարտավորությունն էլ ստանձնել էր «Հանրային Դիվանագիտություն» բարեգործական հասարակական կազմակերպությունը ։ Ինչ վերաբերվում է «Campathon»-ին, ապա այստեղ նախատեսված էր 1000 և 500 դոլար մրցանակ՝ համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերին: Այս ամենից զատ ճամբարում ստարտափ թիմերը պոտենցիալ ներդրողների հանդիպելու հնարավորություն էին ստացել: Դրանից բացի,արդեն իսկ առաջին օրը պարզվեց, որ մի շարք ստարտափներ հետագայում կարող են միավորվել, համագործակցել միմյանց հետ: Օրինակ`«HASK» ստարտափը պլաստիկ շշերից պատրաստվում էր ստանալ 3D պրինտերի հումք` ֆիլմանետ, իսկ մեկ այլ ջոկատում հանգրվել էր գորիսցի երիտասարդների խումբ, որոնք բարձր ճշտության 3D պրինտերներ էին պատրաստում:

«Սևան ստարտափ սամմիթ»-ի կազմակերպիչներն էին «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը և «Գլոբալ ԷյԷմ» ՀԿ-ն: «Ստարտափ Արմենիա»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը դիմելով սամմիթի մասնակիցներին, հիշեցրեց, որ ճամբարի հիմնական նպատակը` կապերի հաստատումն է, հաղթել սովորելն ու զվարճանալը:

«Ուզում եմ հավատանք, որ մենք ենք փոփոխություններ իրականացնողները: Շատ կարևոր է, որ թե՛ գործնական, թե՛ արժեքային մակարդակում մեր սերունդը լուծումներ առաջարկի: Հույս ունեմ, որ «Սևան ստարտափ սամմիթից» դուրս եկած ստարտափները հետագայում միմյանց օգնելով մեծ խնդիրներ կլուծեն»,- իր խոսքն ամփոփեց «Ստարտափ Արմենիա»-ի հիմնադիրը:

Կազմակերպիչները գրեթե ամեն օր հիշեցնում էին անվտանգության և կարգապահական բավական խիստ կանոնների մասին: Օրինակ` ճամբարի մասնակիցը միշտ պետք է կրեր տեղեկատվական կրծքանշան (բեյջ)` անկախ նրանից, թե որ տարածքում է գտնվում: Առավոտյան 08:30-ին տեղի էր ունենում մասնակիցների հավաք ափամերձ պարահրապարակում, տեղի էր ունենում առավոտյան մարզանք: Նույնը երեկոյան ժամը 22:00-ին մոտ, ճամբարը շարվում էր, որից հետո հիմնականում ազատ պարային ժամ էր լինում:

Գիշերը 01:00-ին բոլոր մասնակիցները պետք է արդեն վրաններում լինեին, ընդ որում` գիշերային ժամերին արգելվում էր վրաններում որևէ համակարգչային սարքի օգտագործումը: Խստիվ արգելվում էր որևէ տեսակի ալկոհոլի օգտագործումը: Այս և այլ կաննոները երբեմն դժգոհության պատճառ էին դառնում և մասնակիցներին բանակային կյանքի հետ համեմատելու եզրեր տալիս: Սակայն կազմակերպիչները բերում էին հստակ հիմնավորումներ, թե ինչու է գործում այս կամ այն կանոնը:

Ճամբարի կազմակերպիչների միակ լուրջ բացթողումը՝ ողջ տարածքում ինտերնետային խոստացված կապի բացակայությունն էր: Միայն մի քանի առանձին տեղերում էր հնարավոր որսալ վայֆայը: Մասնակիցների համար ճամբարային շաբաթը բնության գրկում՝ գրեթե առանց տեխնիկայի և քաղաքային օգնող միջոցների կյանքը վալելելու հրաշալի առիթ էր (չնայած ճամբարի որոշ հատվածներում գործում էր սննդի առաքման և փոքր սրճարանային ծառայություն, որոնցից, սակայն, մասնակիցների մեծ մասը չէր օգտվում):

Ջոկատների ներսում կյանքը կազմակերպվում էր մի մեծ ընտանիքի (կամ կոմունայի) մոդելով: Բոլորն աշխատում էին: Կամավորները (կամ ինչպես կատակում էր 4-րդ ջոկատից Լիլիթը` կամակորները) և ստարտափ թիմերը հավասար պարտականություններ ունեին: Հերթով սնունդ, ջուր կամ վառելափայտ էին բերում պահեստից: Ջոկատավարը հերթապահներին դասակարգում էր օրերով և ժամերով, իսկ ամենհագեցածը ճամբարի առաջին օրն էր, երբ բոլորն անդադար գործ էին անում` ընտրելով վրանների տարածքները, որոնք հարթեցվում էին, կառուցում էին ջրահեռացման համակարգեր և այլն:

Եղանակն առաջին և երկրորդ օրերին ճամբարի մասնակիցներին մեծ փորձության ենթարկեց. հուլիսի 24-ի և 25-ի երեկոյան, արդեն կեսգիշերին մոտ ուժեղ անձրև տեղաց: Հատկապես առաջին օրը բոլորն, ասես կյանքում առաջին անգամ անձրև տեսած, վախեցած պատսպարվեցին վրաններում: Հաջորդ առավոտյան պարզվեց, որ այս փոքրիկ դժվարություններից վախեցած մի շարք մասնակիցներ բռնել են հետդարձի ճամփան: Սակայն հաջորդ օրերին հեռացողներ գրեթե չեղան: Զվարճանքը նույնպես իր հստակ տեղն ու ժամն ուներ ճամբարում: Կեսօրից հետո մասնակիցները լողում էին Սևանում, թռչում «Yell ExtremePark»-ի կառուցած «զիփլայնով» (որին ևս մեկ կատակասեր, լուսանկարիչ Կարենն անվանեց ճամբարի լվացքի պարան), խաղում վոլեյբոլ և ֆուտբոլ, իսկ ամեն երեկոյան անցկացվում էին մրցույթներ, զրույցներ և տարբեր խաղեր կրակի շուրջ:

Վերջին օրերին տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը: Ընդհանուր 40.000 դոլար մրցանակային ֆոնդը բաժանվեց մի շարք ստարտափ թիմերի միջև: Գլխավոր մրցանակը` 8000 դոլարը ստացավ «ANIX» ընկերությունը, իսկ երկրորդ մրցանակը` 5000 դոլարը բաժին հասավ «Triple-E» ընկերությանը: Առաջիկայում «Ճամփորդն» անդրադառնալու է ոչ միայն մրցանակակիր ընկերություններին, նախագծերին, այլև բազմաթիվ հետաքրքիր ստարտափների, որոնք սամմիթի ժամանակ մրցանակ չստացան:

Վրանային  ճամբարի անցուդարձը ֆիքսեց՝

Գարեգին  Ալեքսանյանը

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register