ՏԻՏԱՆՆԵՐԻ ՄՐՑԱՄԱՐՏ  ՍԵՆԹ  ԼՈՒԻՍՈՒՄ

2

ԱՄՆ Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում 5-րդ տարին անընդմեջ անցկացվող շախմատային գերհզոր «Սինքվիլդի գավաթ» մրցաշարը կրում է ամերիկացի գործարար Ռեքս Սինքվիլդի անունը: Հենց նա է ամեն տարի հսկայական գումարներ  ծախսում՝ 300 հազար բնակչություն ունեցող քաղաքը տասը օրով շախմատասերների ուշադրության կենտրոնում պահելու համար:

Մրցաշարը ֆինանսական տեսանկյունից չափազանց գրավիչ է, բյուջեն կազմում է 300.000 դոլար, որից 75.000-ը բաժին է հասնելու հաղթողին, 50.000-ը` երկրորդ մրցանակակրին, 40.000-ը` երրորդին և այսպես շարունակ: Նույնիսկ վերջին հորիզոնականներում հայտնված շախմատիստներն են ստանալու 10.000-ական դոլար:

«Սինքվիլդի գավաթն» առաջին անգամ անցկացվել է 2013 թվականին (այդ տարի հաղթող է ճանաչվել Մագնուս Կարլսենը): 2014-ին մեծ առավելությամբ հաղթել է Ֆաբիանո Կարուանան: 2015-ին` Լևոն Արոնյանն է առաջ անցել բոլորից, իսկ անցած տարի հաջողության է հասել Ուեսլի Սոն:

Ուշագրավ է, որ «Սինքվիլդի գավաթի» պատմության ընթացքում միայն Լևոն Արոնյանն ու Հիկարու Նակամուրան են մասնակցել բոլոր մրցաշարերին: Այս տարի ևս անչափ ուժեղ կազմ է հավաքվել Սենթ Լուիսում:

Ահա մասնակիցների ցանկը` ըստ ՖԻԴԵ-ում ունեցած վարկանիշների. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2822), Ուեսլի Սո (ԱՄՆ, 2810), Լևոն Արոնյան(Հայաստան, 2809), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2807), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2792), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2791), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2783), Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2773), Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2749), Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան, 2742):

Մրցաշարի 10 մասնակիցները հիմնական պայքարը կսկսեն օգոստոսի 2-ից: Մինչ եզրափակիչ տուրը` օգոստոսի 11-ը, գրոսմայստերները  կհանգստանան միայն  օգոստոսի 7-ին: Պարտիայի ժամանակ կողմերին տրվում է 1ժամ 40 րոպե և հավելյալ 1-ական ժամ՝ 40-րդ քայլից հետո: Պարտիաները մեկնարկելու են Երևանի ժամանակով 22:00-ին: Ցանկացողները խաղերի ընթացքին առցանց կարող են հետևել chessbomb.com կայքում:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register