Մեկշաբաթյա ուսուցողական Ճամբար Բյուրականում

Օգոստոսի 3-9-ը Chir’s House Guest Center-ի թիմը Բյուրականում կազմակերպվում է կրթական ճամբար 7-16 տարեկան երեխաների համար:
Ճամբարի ընթացքում կրթական, մշակութային միջոցառումներից զատ նախատեսվում են ճամփորդություններ, ակտիվ ու սպորտային խաղեր, վրաններում գիշերակաց (ցանկության դեպքում), այցելություն օրգանիկ չրերի արտադրամաս, վարպետության դասեր… Եվ սա դեռ ամենը չէ: Կազմակերպչական թիմը խոստանում է ՝ ճամբարի ընթացքում ձեր երեխան հնարավորություն կունենա.
♦զարգացնել ինքնադրսևորման հմտությունները,
♦մասնակցել անգլերեն և ռուսերեն լեզուներով ներկայացմանը,
♦աստղագիտության և աստղադիտարանի մասին պրակտիկ և տեսական գիտելիքներ ձեռք բերել,
♦մասնակցել ռոբոտաշինության վերաբերյալ թեմատիկ գիտափորձերի,
♦ծանոթանալ Ամբերդ ամրոցի, Արագած լեռան, Ապարանի ջրամբարի, Բյուրականում Սուրբ Հովհաննես և Արտավազդիկ եկեղեցիների պատմություններին,
♦մասնակցել օրգանական գյուղատնտեսության և պտղի վերամշակման աշխատանքներին,
♦զարգացնել լուսանկարչական հմտությունները և ստանալ իրենց լուսանկարները սկավառակով,
♦ձեռք բերել նոր ընկերներ և անցկացնել անմոռանալի ժամանակ հասակակիցների հետ:
Ճամբարին կարող են մասնակցել 7-16 տարեկան երեխաները, առավելագույն մասնակիցների թիվը 21 է: Երեխաները բաժանվելու են ըստ տարիքային խմբերի՝ 7-9 տարեկաններ, 9-13 տարեկաններ և 13-16 տարեկաններ:
Ճամբարի թեմաները և մեթոդաբանությունը մշակված է YPARD միջազգային միավորման փորձագետների հետ համատեղ, իրականացնող թիմն ունի ճամբարների կազմակերպման և անցկացման հարուստ փորձ:
Ճամբարում յուրաքանչյուր թեմա վարելու են ոլորտում հմուտ մասնագետները: Յուրաքանչյուր 5-7 հոգուց բաղկացած խումբը ունենալու է 1 խմբավար և 1 մենթոր:
Սնունդը պատրաստվելու է տեղում, օգտագործվելու է գյուղում աճող հավելումներից և թունաքիմիկատներից զերծ թարմ մթերք, միրգ, թարմ միս (փորձաքննություն անցած): Երեխաները երբեմն մասնակցելու են մթերքների հավաքման և պատրաստման ընթացքին, որը նպատակ ունի զարգացնելու նրանց ինքնուրույնությունը:
Գիշերակացի համար կան առանձնացված սենյակներ՝ տղաների և աղջիկների համար առանձին: Երեխաները հնարավորություն են ունենալու նաև գիշերել երկտեղանոց վրաններում՝ քնապարկերով: Վրանները տեղադրվելու են ցանկապատած փակ տարածքում՝ այգու մեջ: Վրաններում գիշերակացը երեխաներին հնարավորություն կտա ծանոթանալ ալտերնատիվ ապրելակերպին:
Ճամբարում կա առանձնացված սենյակ առաջին բուժօգնության համար, որտեղ մշտապես կլինի բժիշկ, ինչպես նաև Բյուրականի շտապ օգնության ծառայությունը պարբերաբար այցեր կունենա ճամբար:
Ճամբարի մուտքը փակ է լինելու, երեխաները գտնվելու են մշտական հսկողության և խնամքի տակ: Կա սահմանված հերթապահություն. ճամբարը հսկվելու է և՛ գիշերը, և՛ ցերեկը:
Բացառությամբ ֆորսմաժորային դեպքերից՝ ծնողները երեխաներին կարող են այցելել յուրաքանչյուր օրվա վերջում՝ ընթրիքից հետո՝ ժամը 20:00-20:15-ին:
Ճամբարին մասնակցության արժեքը օրական 10.000 դրամ է՝ յուրաքանչյուր երեխայի համար: Chir’s House-ը, լինելով սոցիալական ձեռնարկատիրություն, իր վրա է վերցրել ծախսերի 50%-ը՝ նախատեսված 20.000 դրամի փոխարեն ծնողների ուսերին թողնելով ընդամենը 10.000 դրամ վճարելու պարտավորությունը:
Ճամբարի հագեցած օրականրգին կարող եք ծանոթանալ՝ այցելելով ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/events/406482023171449/ : Հարցերի դեպքում կարող եք գրել infochirshouse@gmail.com էլ. հասցեին կամ զանգել +37494 488 785 հեռախոսահամարով:
Տաթեւիկ Սարգսյան