Կյանքն առանց սոցցանցերի

Old-man-sitting-alone-on-a-bench-980x651 (1)

Վերջերս մի երիասարդ որոշել էր փորձ կատարել, ըստ որի նա պիտի մեկ շաբաթ ոչ մեկի հետ չշփվեր, չօգտվեր սոց կայքերից: Իսկ դու՞ք կարող եք:

Առաջին օրը, արթնանալուց հետո, նա բոլորիս նման փորձեց վերցնել հեռախոսը և տեսնել ինչ նորություններ կան: Բայց հեռախոսը տեղում չէր: Արդյունքում, ըստ նրա,  խնդիրը ոչ թե տեխնոլոգիան է, այլ կապվածության զգացողությունը:

Նա լսում էր հարևանների ձայները, ովքեր իրենից ավելի հետաքրքիր գործերով էին զբաղված՝ ունենալով նախանձի զգացում: Գիշերը նա քնել չկարողացավ, քանի որ օրը կարծես չուներ ո՛չ սկիզբ, ո՛չ մեջտեղ, ո՛չ ավարտ: Ամբողջ օրը հաստատուն ձանձրույթ էր, որից հետո առաջացավ ռոբոտի զգացողություն, քանի որ նա սկսել էր ուղակի հաշվել ժամերը: Սկսում եսմտածել թե ինչ միայնակ ես:

Երիտասարդը պիտի վիդո բլոգ վարեր իր զգացողությունների մասին, բայց նա չգիտեր ինչի մասին խոսել:

Սա նրա զգացումների միայն մի մասն էր: Մեկ ամբողջ շաբաթ կատարյալ միայնության մեջ մնալու արդյունքը:

Մեկ շաբաթ հետո նա դուրս եկավ որպեսզի հանդիպի իր Բարիին՝ մի միայնակ ծերունու:

Աշխարհում ավելի քան կես միլիոն տարեց մեկ շաբաթ մնում է միայնակ, առանց ոչ մեկի տեսնելու: Նրանք հաճախ են ունենում այդ կտրվածության, ամբողջի մաս չլինելու զգացումը: Այս մասին ոչ մեկ չի մտածում, մինչ իր հետ չի պատահում: Պատկերացրեք մեկ շաբաթ, կամ ավելի, երբ ոչ մեկի հետ չես շփվում, ոչ մեկի չես տեսնում, չես կարող գրկել: Եթե երիտասրադը գիտեր, որ իր ձանձրույթը և միայնակությունը ունի սահման, այն շուտով կավարտվի, ապա պատկերացրեք ինչ կզգան ծերերը, երբ չգիտեն, թե իրենց հաջորդ անգամ երբ կայցելեն: Բայց դա իրենց կյանքի մի մասն է, որի հետ նրանք համակերպվել են:

Հարկ է հիշել, որ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 65 տարին լրացած անձանց թիվը կազմում է 323 100 կամ բնակչության ընդհանուր թվի 10.8%-ը: Իսկ ընտանիքների անապահովության գնահատման  համակարգում ընդգրկված միայնակ ծերերի թիվը` 12 հազար է, որից 8 հազարը այս կամ այն ծրագրի շահառու է:

Այսինքն, այս մարդիկ ունեն շփման, զրույցների կարիք, միայնակության զգացողություն: Միգուցե փորձե՞նք զրուցել տատիկի կամ պապիկի հետ, ում հանդիպել ենք փողոցում: Փորձենք ինչ-որ կերպ օգնել նրանք, չէ որ տարիները շատ արագ են անցնում:

Տիգրանուհի Գրիգորյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register