Գյուղ կանգնի գերան կկոտրի կամ… գերարագ ինտերնետ կունենա

The-village-with-slow-broadband-that-installed-its-own-fibre-network-and-now-has-Wales-fastestMi

Ուելսի գյուղացիները իրենք իրենց համար կարողացել են ապահովել Անգլիայի ամենաարագ ինտերնետը:

Ամեն ինչ սկսվեց փաբում, երբ նյարդայնացան դանդաղ ինտերնետից և որոշեցին խնդրի լուծումը վերցնել իրենց ձեռքը: Պլանը մշակեցին մեկ գիշերվա ընթացքում: Ֆերմերները փորում էին մալուխի համար անհրաժեշտ խրամատանման փոսերը, որոնք ձգվում են մոտ 24 կիլոմետր,   իսկ մյուս մասը, օգտագործելով իրենց կարելու հատկությունները, օգնում էին օպտիկական մալուխը ամրացնելու գործում:

Արդյունքում, Մայքլսթոն-ի-Ֆեդս գյուղում ինտերնետի արագությունը 4 մբ/վ-ից դարձավ 100 մբ/վ: Նախկինում ֆիլմը ներբեռնելու համար անհրաժեշտ էր մի քանի օր, իսկ հիմա՝ մի քանի վայրկյան: Անգլիան լայնաշերտ ծածկույթի համաշխարհային սանդղակում գրավեց 35-րդ տեղը: Այս թիմը ներկայումս խորհրդակցում է կառավարության հետ, որպեսզի կարողանա օգնել մյուս գյուղական համայնքներին՝ լուծելու ինտերնետի հետ կապվաած իրենց խնդիրը:

Ամբողջ աշխարհում լայնաշերտ ինտերնետային ծածկույթի պակաս կա հատկապես գյուղական համայնքներում: Իսկ ենթակառուցվածքների պակասի մասին ավելի լավ է լռել: Ի՞նչն է այս գյուղի առանձնահատկությունը: Գյուղացիները հենց իրենք լուծեցին խնդիրը, թախտին նստելու և բախտին սպասելու փոխարեն:  Ավելին, առաջարկելով իրենց ծրագիրը կառավարությանը, նրանք կլուծեն երկու այլ խնդիր՝ կապահովեն իրենց աշխատանքով, կօգնեն այլ համայնքներին նույնպես ունենալ գերարագ ինտերնետ:

Թարգմանությունը՝ Տիգրանուհի Գրիգորյանի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register