Կկառուցվի աղետակայուն քաղաք

clark-city

Աշխարհի ամենաաղետավտանգ գոտիցներից մեկում կկառուցվի քաղաք, որը նվազագույնքի կհասցնի բնական աղետների հետևանքները: Այն կլինի ավելի մեծ քան Մանհեթթընն է, կզբաղեցնի 9,450 հա տարածք և կտեղավորի մինչև 1.2 մլն մարդու:

Խաղաղօվկիանոսյան Կրակե օղակ կոչվող հատվածում, որն աշխարհի երկրաշարժերի 90 տոկոսի առաջացման պատճառն է, կկառուցվի աղետակայուն քաղաք, որտեղ նվազագույնի կհասցվի աղտոտվածությունը:

Բայց ինչպե՞ս հասնել սրան: Ծրագրի ղեկավարները նշում են, որ քաղաքում մեծ տեղ են զբաղեցնելու անցորդների համար նախատեսված վայրերը, գետերը հոսելու են հենց քաղաքի միջով,օգտագործվելու են փոքրաթիվ մեքենաներ:

Քաղաքում նախապատվությունը տրվելու է էներգիայի «կանաչ» աղբյուրներին՝ արևային էներգիա, առանց արտանետումների սարքավորումներ, և այլն: Նախաձեռնողները նպատակ ունեն հնարավորինս պահպանել տարածքի բնական էկոմիջավայրը, չհատել ծառեր, չփոխել գետերի հունը:

Ինչ վերաբերում է շինարարական նյութերին, այստեղ մոտեցումները ևս ոչ ստանդարտ են: Ծրագրի հեղինակները պատրաստվում են օգտագործել մի նյութ, որը կոչում են «լահար»: Լահարը հրաբուխներից հետո արտազատվող նյութ է, որը հոսում է ներքեւ և սառչելիս կարծրանում: Լահար կարելի է գտնել  New Clark City-ից  (այսպես է կոչվելու հիմնադրվող քաղաքը) ընդամենը 40կմ հեռավորության  վրա գտնվող Պինատուբո հրաբխի մոտ:  Լահարի և ցեմենտի համադրությամբ էլ կկառուցվեն New Clark City-ի բոլոր շենքերը:

Հաղթելով մայր բնությանը

New Clark City-ի աղետակայունությունը պայմանավորված է տեղադրությամբ: Այն ծովի մակարդակից բավականին բարձր է, ինչը նվազեցնում է հեղեղների ռիսկը: Քաղաքը շրջապատված է բարձր սարերով, որոնք կարող են պաշտպանել թայֆուններից եւ ուժեղ քամիներից:

Քաղաքի կառուցումն իր ողջ ենթակառուցվածքներով կարժենա մոտ 2 միլիարդ դոլար: Առաջին փուլի ավարտը նախատեսվում է 2022թ.-ին: Ընդհանուր շինարարույթունը, սակայն, շատ ավելի երկար կտևի՝ առնվազն 30 տարի:

Թարգմանությունը՝ Տաթեւիկ Սարգսյանի

Աղբյուր՝ CNN

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register