Beeline-ը և Մայքրոսոֆթ իննովացիոն կենտրոն Հայաստանը ճամբար են բացել

4

26 հոկտեմբերի 2018 թ., Երևան. Beeline-ը և Մայքրոսոֆթ իննովացիոն կենտրոն Հայաստանը հայտարարում են նոր ձևաչափի ճամբարի մեկնարկի մասին։ Ճամբարն ուղղված է այն երիտասարդներին, ովքեր ունեն նորարար գաղափարներ տարբեր ոլորտների խնդիրների համար, և այդ գաղափարները հետագայում կարող են դառնալ արդյունավետ և եկամտաբեր պրոդուկտ։

Ճամբարին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի նոյեմբերի 14-ը ներկայացնել դիմում-հայտ հետևյալ հղումով`https://bit.ly/2yrFuk3 :

Նախնական ընտրությունից հետո լավագույն 10 գաղափարներ ներկայացնող թիմերը կանցնեն մեկօրյա ինտենսիվ աշխատաժողով, որի ընթացքում կհանդիպեն տարբեր փորձագետների, բիզնեսի զարգացման մասնագետների և տեխնիկական մասնագետների հետ, կներկայացնեն իրենց գաղափարները, կստանան նրանցից խորհրդատվություն պոտենցիալ շուկայի, օգտատերերի, պրոդուկտի հնարավոր հատկանիշների վերաբերյալ։ Աշխատաժողովին կհաջորդի երկշաբաթյա աշխատանքը մենթորների հետ, որի ավարտին իրենց գաղափարները կներկայացնեն ներդրողներից, ձեռներեցներից, ՏՏ մասնագետներից բաղկացած ժյուրիին, որը կընտրի լավագույն երկու թիմին։ Տեխնոլոգիական ճամբարի շրջանակում ընտրված թիմերին կտրամադրվի ֆինանսական միջոցներ՝ գաղափարը պրոդուկտի նախատիպի վերածելու համար։

«Աշխարհում ընդունված ձևաչափ է հեքըթոնը, որի ընթացքում թիմերը 24 ժամում պետք է մշակեն գաղափար որոշակի խնդիր լուծելու համար, և մենք ունենք նման մրցույթներ կազմակերպելու փորձ։ Բայց այս անգամ որոշեցինք մեկ քայլ առաջ գնալ և թիմերին օգնել իրենց գաղափարների զարգացման հարցում, որպեսզի ոչ մի լավ գաղափար չկորի և անպայման վերածվի մի օգտակար պրոդուկտի, որը մեր կյանքը կդարձնի ավելի լավը»,–նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

3

«Ճամբարի ձևաչափը հնարավորության կտա հետաքրքիր գաղափարներ ունեցող երիտասարդներին, ովքեր նաև ունեն տեխնիկական հմտություններ, զարգացնել իրենց գաղափարը, կատարել հետազոտություն, մենթորների օգնությամբ հասկանալ իրենց պրոդուկտի շուկան, օգտատերերին, ինչպես նաև ճամբարի վերջում ստանալ ֆինասնական միջոցներ և կարճ ժամանակում ստանալ նախատիպը», – նշում է Մայքրոսոֆթ իննովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած մարդ/իկ, ով ունի/ունեն նորարար, առկա որոշակի խնդիր լուծող և ֆինանսական տեսանկյունից իրատեսական լուծում։ Ճամբարին գրանցվելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել (010) 545 343 կամ (099) 545 343 հեռախոսահամարներով։ 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register