ԱՄԱՌԱՅԻՆ ՄԱՆԿՈւԹՅՈւՆ՝ ԱՌԱՆՑ ԳԱՋԵԹՆԵՐԻ

5

Ամռանը ջերմաստիճանի հետ բարձրանում-ավելանում է նաև ազատ ժամանակը: Կարևոր է արդյունավետ պլանավորել ժամանցը ոչ միայն ծովափին, այլև տանը՝ երեխայի հետ անցկացվող ամեն օրը դարձնելով հետաքրքիր: Առաջարկում ենք մի քանի պարզ խորհուրդ, որոնք կօգնեն ձեր երեխաներին կտրել համակարգիչներից ու հեռուստացույցներից և ունենալ անմոռանալի արձակուրդներ:

2

Հատկապես մայրաքաղաքի բնակիչների համար ամառը գյուղի բարեկամներին, տատիկ-պապիկներին այցելելու լավագույն ժամանակն է: Կարելի է տանը փակվելու փոխարեն մոտակա այգում զբաղվել ծաղիկների մշակմամբ կամ գնալ միրգ հավաքելու: Համոզված ենք՝ ձեր երեխաները մեծ ուրախությամբ սեփական թաթիկներով ծիրան, գիլաս ու խնձոր կքաղեն ծառերից, հետո էլ հյուրերեի մոտ գլուխ կգովան, որ իրենք են հավաքել:

8

Պատրաստեք միասին: Եթե որևէ երեխայի ուղարկեք խոհանոց ինչ-որ բան պատրաստելու, նա բնականաբար կընդվզի: Բայց եթե միասին որևէ հետաքրքիր բան մտածեք պատրաստել, ասենք՝ մրգային կոկտեյլ կամ տորթ, ոչ մի երեխա ձեզ չի կարողանա մերժել:

Թույլ տվեք երեխան խաղա հողի հետ: Ասֆալտին ու բարձրահարկ շենքերին սովոր երեխաները գործնականում հաջողելու շատ ավելի քիչ շանսեր ունեն, քան նրանք, որոնք կյանքի տարբեր իրավիճակներում փորձում են ամեն ինչ: Թույլ տվեք երեխան հողից տարբեր առարկաներ պատրաստի, մոտիկից շփվի բնության ամեն մի տարրի հետ, ճանաչի ու սիրի այն միջավայրը, որտեղ ապրում է:

5

Ուղարկեք երեխային ճամբարներ, որքան հնարավոր է՝ քաղաքակրթությունից «զուրկ» ճամբարներ: Սա կօգնի երեխային դուրս գալ կոմֆորտի գոտուց և նոր հմտություններ զարգացնել, սովորել շփվել հասակակիցների հետ, որոշում կայացնել ու պատասխանատվություն կրել այդ որոշումների համար:

Ամռանը լավագույնն շրջանն է նոր բան սովորելու համար: Կարելի է վերջապես ժամանակ գտնել ու երեխային տանել, ասենք, թենիսի, լողի, ժայռամագլցման, սլեքլայնի: Ու համոզված եղեք՝ ձեր երեխան ոչ ոտք կկոտրի, ոչ ձեռք, փոխարենը կսովորի անընդհատ նոր խոչընդոտներ հաղթահարել ու առաջ գնալ:

3

Ավելի արկածասերները կարող են գետերի ափերին փոքրիկ ջրամբարներ սարքել ու գետաբերանի ավազով ամրոցներ կառուցել։

10

Կարելի է տերևների տեսականի հավաքել։ Երեխաները սիրում են հետևել տարբեր կենդանիների և միջատների։ Եթե հետաքրքիր պատմություններով ներկայացնեք այդ ամենը, ամբողջ օրը կարող են անտառում, այգում կամ որևէ տեղ փնտրել ու անվնաս հետևել միջատներին, ձեռքով նկարել նրանց։

Գիշերները խարույկի մոտ պառկել-պատմել աստղերի տակ՝ խոսելով մոլորակների, աստղերի ու տիեզերքի մասին։

Նոր բառեր սովորել ու բառախաղեր խաղալ, սպորտային մանկական մրցույթներ կազմակերպել։

7

Եղեգնե կամ փայտե տնակ պատրաստել, կենցաղային իրեր պատրաստել կավից։

4

Բարձրանալ տանիքներ՝ մեքենայի, ավտոտնակների, տների, բարձրահարկերի, հին շինությունների, վերամբարձ կռունկների և բոլոր հնարավոր տեղերի։

9

Նկարել-նկարել-նկարել՝ ավազին, քարին, թղթին, օդում:

Հետևել ամպերին ու երկնքում գտնել թռչող շանը, վազող փղին կամ ջրում պառկած գետաձիին:

6

Տաթեւիկ Սարգսյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register