ԱՆԱՌԱԿ ԿՈՎԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

4

Բուլղարիան մահվան է դատապարտել հղի կովին, որը կտրել, անցել է Եվրոպական միության սահմանը, թափառել է սերբիական հողերում և առանց համապատասխան փաստաթղթերի որոշել է հետ վերադառնալ Բուլղարիա:

Պենկա անունով կովը կարողացել է առանց սահմանապահների ուշադրությունը գրավելու հատել հարևան երկրի սահմանը: Սերբիացի ֆերմերն ավելի ուշ նկատել է Պենկային, նրա բեյջից հասկացել՝ Պենկայի «ով» լինելը, և վերադարձրել նրան նախկին տիրոջը՝ Իվան Հրալամպիևին: Բուլղարիան, սակայն, արգելել է Պենկային մուտք գործել երկիր՝ հիմնվելով Եվրամիության կարգավորումների վրա:

Մաքսային միության աշխատակիցները Հարալամպիևին ասել են, որ Պենկան պետք է հետազոտվի բժիշկների կողմից: Բուլղարացի բժիշկը եզրակացրել է՝ կովին պետք է մահապատժի ենթարկել: Հարալամպիևը Բուլղարիայի իշխանություններին է ներկայացրել սերբիական կողմից տրված սերտիֆիկատ, որը հաստատել է՝ Պենկան առողջ է: Բուլղարիայի իշխանությունները, սակայն, տեղի չեն տվել և Պենկային մահվան են դատապարտել:

Change.org կայքում 15.500 քաղաքացի իր դժգոհությունն է հայտնել այս դեպքի կապակցությամբ և ստորագրել համապատասխան հայտարարության տակ: «Մենք համոզված ենք, որ Պենկայի դեպքը վառ ապացուցում է խղճմտանքի բացակայությունը և օրենքի՝ տառակերության հասնող գերակայությունը Եվրամիությունում, որը հաճախ վեր է դասվում Եվրամիության հասարակ բնակիչների շահերից»,- նշված է հայտարարության մեջ:

Աղբյուր՝ www.euronews.com 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register