ՎԱՀԷ ՊԵՐՊԷՐԵԱՆԻ ՆՈՐ ՇՈՈւՆ՝ ՇՈւՏՈՎ ԵՐԵՎԱՆՈւՄ

2

Ամառները Հայաստանում՝ արդեն ավանդաբար անցնում են շատ թեժ ու ուրախ՝ շնորհիվ բազում փառատոնների, տոնական օրերի, ցուցահանդեսների, համերգային, թատերական  ծրագրերի, և այս ամառը ևս բացառություն չի լինելու։ Տարիներ շարունակ Deem Communications-ը հայ հանդիսատեսին է ներկայացրել տարբեր սփուռքահայ անվանի արվեստագետների: Այս ամառ՝ հունիսի 11, 12-ին, կազմակերպում է ամերիկահայ հայնտի կատակերգու, դերասան Վահէ Պէրպէրեանի գալիք` «Ուրեմն» շոուն:

«Ուրեմն»-ը Վահէ Պէրպէրեանի վեցերորդ և վերջին մենախոսային ներկայացումն է` իր սրամիտ և ծիծաղաշարժ դիտարկումներով կյանքի տարբեր ասպարեզների վերաբերյալ, որոնք մեզ ցուցադրում են մեր կենսակերպի անհեթեթ կողմերը։ «Ուրեմն»-ը, լինելով Պէրպէրեանի ներկայացումներից ամենասուրը, անխնա ձաղկում է ինքնախաբեությունը բոլոր ասպարեզներում` սեր, ամուսնություն, կրոն, հայի ինքնություն և այլն։

3

Տոմսերի արժեքը՝ 4000, 5000, 8000, 12000 AMD
Տոմսեր պատվիրելու համար զանգահարեք` 094 44 33 36

«Ճամփորդը» շուտով զրուցելու է դերասանի հետ, հարցազրույցը կներկայացնենք մոտ օրերս։

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register