ԻՐԱՆՆ՝ ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻ

7

Իրան-Հայաստան. զբոսաշրջության զարգացման նոր հանգրվանը

2016 թվականի ամառը նշանավորվեց  Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնությամբ: Երկու երկրները  հունիսի 1-ին՝ սահմանին մուտքի արտոնագրի վերացման շուրջ ընդհանուր պայմանավորվածության եկան: Արդեն օգոստոսի 6-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ գործընթացը վերջնականապես ավարտվել է: Ըստ այդմ, այսուհետ Հայաստանի քաղաքացիները կարող են 90 օրով հատել սահմանը՝ առանց Իրանի դեսպանատուն դիմելու, նույնն էլ վերաբերում է հարևան երկրի քաղաքացիներին: Զբոսաշրջության զարգացման համար հատկապես, այս փաստաթղթի գործարկումը կարևոր է:

5

Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան նախաձեռնությամբ  օգոստոսի 19-ին տեղի ունեցած խորհրդաժողովին իրանական և հայկական տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ էին մասնակցում: Հանդիպմանը ներկա էին նաև Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը, Հայաստանի վարչապետի խորհրդական Տիգրան Կարապետյանն ու այլ պաշտոնյաներ: Արդեն 10 ամիս Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի պաշտոնում աշխատող Սեյեդ Քազեմ Սաջադին նշեց, որ վիզաների արտոնագրերի վերացումը կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

«Երկու երկրները միշտ կողք կողքի են եղել և ունեն դարավոր բարեկամություն: Վստահ եմ,որ մուտքի արտոնագրի վերացման շնորհիվ ոչ միայն զբոսաշրջության զարգացում , այլև՝ տնտեսական ակտիվություն կգրանցվի, նոր ներդրողներ կավելանան: Նկատի ունենալով, որ Հայաստանն արդեն անդամակցում է ԵԱՏՄ-ին, երկու երկրների գործարարների համար այս ուղղությամբ էլ գործունեությունը զարգացնելու շատ լավ հեռանկարներ կան»:

Խորհրդաժողովին ներկա էր Իրանում զբոսաշրջության ոլորտի վետերան պարոն Մորադին: Նրա կարծիքով զբոսաշրջային ընկերությունները աշխատելու շատ տեղ ունեն.«Ես շուրջ 50 տարի զբոսաշրջության ոլորտում եմ: Առաջին անգամ Հայաստան եմ այցելել 25 տարի առաջ: Այժմ համեմատելով տուրիզմի զարգացման ընթացքը՝ կարող եմ փաստել, որ Հայաստանը մեծ քայլ է կատարել հյուրանոցաշինության, ճանապարհների կառուցման ուղղությամբ: Սակայն Հայաստանի զբոսաշրջության ոլորտը նման է նոր ստեղծված հրաշալի ավտոմեքենայի, որը վարորդ չունի: Ներկայումս Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկները առանձնապես ծրագիր չունեն: Նրանց այցը ինքնաբուխ է: Այս առումով ևս զբոսաշրջային ընկերությունները թերանում են: Օրինակ Իրանից դեպի Թուրքիա ամեն օր իրականացվում է 20-25 թռիչք, իսկ դեպի Հայաստան թռիչքները շատ ավելի սակավաթիվ են (շաբաթական 18 թռիչք): Իրանի բազմաթիվ քաղաքացիներ մեկնում են Թուրքիա, որպեսզի վիզա ստանալու համար մտնեն ԱՄՆ-ի կամ Կանադայի դեսպանատուն: Ինչո՞ւ այս քաղաքացիները չեն օգտվում Երևանում նույն երկրների դեսպանատներից»:

6

Իրանի հարավային հայ համայնքը ներկայացնող պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը նկատեց, որ միայն այս տարվա ընթացքում մեծ քայլեր են կատարվել երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: «Երբ տարեսկզբին քննարկում էինք այս ծրագրերը, մտածում էի, որ 1-2 տարվա ընթացքում հազիվ թե իրականան: Վերջերս Իրանում տեսա՝ «Այցելեք Հայաստան» վերտառությամբ գովազդային վահանակներ: Իսկապես շատ ուրախալի է, որ լուրջ աշխատանքներ են տարվում: Ինչ վերաբերվում է երկու երկրների միջև հարաբերություններին, ապա քաղաքական առումով հարաբերությունները հրաշալի են, ինչը չես ասի տնտեսական համագործակցության մասին»: Հանդիպմանը ներկա զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները նշեցին, որ իրանցիների հիմնական գանգատները Հայաստանում կապված են հյուրանոցների, վարձով տրվող տների, ինչպես նաև տաքսիների հետ: Նաև խնդիր է օդանավակայնում իսլամ դավանող կանանց ստուգման հարցը, ինչպես նաև Հայաստանում իրանցիների ավանդույթների և սովորությունների մասին իրազեկության պակասը:

 

Գարեգին Ալեքսանյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register