7 ԽՈՐՀՈՒՐԴ՝ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

orz

Օդի ջերմաստիճանի անկմանը զուգահեռ, երբ մարդիկ սկսում են ավելի շատ ժամանակ անցկացնել փակ տարածքներում, սուր շնչառական հիվանդությունների նկատելի աճ է արձանագրվում: Պատճառները բազմաթիվ են. նախ՝  մարդիկ այնքան էլ հեշտությամբ չեն բաժանվում ամառային թեթև հագուստից  ու հարմարվում ցուրտ եղանակին: Եղանակին ոչ համապատասխան հագնվելու հետևանքով առաջանում է մրսածություն, հարբուխ, ջերմությունն է բարձրանում: Վիրուսներն ավելի հեշտ են տարածվում փակ հաստատություններում, որտեղ մեծաթիվ մարդիկ են հավաքվում: Ուստի դպրոցներում, բուհերում, աշխատավայրերում, որտեղ մարդկանց հետ շփումները մեծ են, վիրուսային հիվանդություններով վարակվելու հավանականությունն ավելի է մեծանում: Վիրուսների տարածումը կանխելու համար մասնագետները խորհուրդ են տալիս՝

  1. մրսածությունից և դրա հետևանքներից խուսափելու նպատակով հագնվել եղանակին համապատասխան,
  1. թուլության, ախորժակի անկման, գլխացավի, գլխապտույտի, բարձր ջերմության, հարբուխի ու հազի դեպքում դիմել բժշկի,
  1. Եթե հիվանդ եք, աշխատանքի մի՛ գնացեք, նվազագույնի հասցրեք մարդկանց հետ շփումները,
  1. եթե հիվանդ եք, պարտադիր բժշկական դիմակ կրեք  և այն փոխեք 8 ժամը մեկ(խորհուրդ չի տրվում նույն դիմակը կրել ամբողջ օրը, առավել ևս՝ մի քանի օր),
  1. Խուսափեք անհարկի հակաբիոտիկներ  օգտագործելուց:Հակաբիոտիկներ  օգտագործել միայն  բժշկի  նշանակման դեպքում,
  1. Հաճախ լողացեք, դա օգնում է մաշկին մաքուր մնալ և ավելի լավ հեռացնել տոքսինները,
  1. Եվ որ ամենակարևորն է՝ հաճախ զբոսանել մաքուր  օդում,օդափոխեք տարածքը, սննդի մեջ վիտամիններ ներառեք:Առողջ եղե՛ք:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register