7 ՀԱՐՑ. ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ

serob

ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնի և ԵՊԼՀ կրթության կառավարման և պալանավորման ամբիոնի դասախոս: Կրթության փորձագետ:

 – Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»: – Մենք՝ հայերս, շատ իմպուլսիվ ենք։ Հաճախ քայլն անում ենք, հետո  միայն մտածում հետևանքների մասին։ Կուզենայի արևելյան մշակույթի՝ դեպի ներս նայելու արժեքը «հայաֆիկացնել»:

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը: – Երևանն ընդգրկել  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Սովորող քաղաքների միջազգային ցանցում։ Այդ ցանցը միավորում է այն քաղաքները, որոնք կարևորում են ամբողջ կյանքի ընթացքում սովորելու միջավայրի ստեղծումը, քաղաքների միջև փորձի փոխանակումը։

 – Թվարկեք  երեք  քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:– Արդար կառավարում, պրոֆեսիոնալիզմի կարևորում, ոգևորող և համախմբող ղեկավարներ։

-Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ: – Մեսրոպ Մաշտոց, Արամ Մանուկյան,Հովհաննես Թումանյան:

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:– Վերջին 20 տարիները։ Շատ կարևոր է, որ նորաստեղծ պետության հիմքում դրվեն գաղափարներ, արժեքներ։ Կուզենայի, որ Հայաստանում գաղափարների բախում լիներ։ Պարզապես ալիքների հոսքին տրվելով չես կարող ուժեղ պետություն կառուցել։

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել: – Վերջին անգամ ինձ զարմացրել է հեռախոս լիցքավորող անշարժ հեծանիվը։ Պտտում ես սեղմակները և հեռախոսդ լիցքավորվում է։ Ե՛վ ֆիզիկական վարժություն ես կատարում, և՛ հեռախոսդ  է լիցքավորվում։ Երկուսը՝ մեկում։

 – Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Պատրաստ լինել տևական ճանապարհ անցնելու։ Անընդհատ ջանքեր գործադրել։ Ձախողումների պատճառը փնտրել քո ներսում։ Սովորել քեզանից տարբերվող մարդկանցից։ Մտածել  ճկուն և բաց։ Իմաստ դնել արածիդ մեջ։

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register