7 ՀԱՐՑ. ՌՈՒԶԱՆ ՍԱՐՅԱՆ

1

Խորագրի հյուրն  է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:– Լեզուն, դպրոցը (կրթություն, դաստիարակություն), կրոնը, հայկական ընտանիքի ավանդույթը:

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը:– Վերականգնել հատուկենտ մնացած հին Երևանի շենքերը և այգիները, արգելել Երևանի կենտրոնի հետագա կառուցապատումը:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:– Սոցիալական արդարության վերականգնում, օրենքի գերակայություն, աշխատատեղերի ստեղծում:

-Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:– Երեքը հայ ժողովրդի համար շատ քիչ են, գոնե 7-ը. Մեսրոպ Մաշտոց, Վարդան Մամիկոնյան, Նարեկացի, Կոմիտաս, Ալեքսանդր Թամանյան, Ավետիք Իսահակյան, Մարտիրոս Սարյան և մեր բոլոր ժամանակների քաջ զորավարներն ու զինվորները:

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:– Մեծ եղեռնը: Այն ամենը ինչ հնարավոր դարձրեց այդ ոճիրը: Սեփական ճակատագրի հանդեպ անտարբերությունը, անմիաբան լինելը, սին խոստումներին հավատալը, ուրիշի վրա հույս դնելը: Հիշում եմ, Սոս Սարգսյանի հետ զրույցի ժամանակ նա արտահայտեց այն միտքը, որ եթե Արևմտյան Հայաստանում հայ գործարարների ձեռքում կենտրոնացած վիթխարի ֆինանսական միջոցները գործի դրվեին հայերին զինելու, բանակ ստեղծելու և բնակչությանը պաշտպանելու վրա, ապա հնարավոր կլիներ  ոչ միայն խուսափել ջարդերից, այլև ազատագրել Հայաստանը: Ցավալին այն է, որ պատմության դասերը մոռացվում , իսկ սխալները կրկնվում են: Այնինչ դրա իրավունքը չունենք:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել: – Եթե մարդ կորցնում է զարմանալու հատկությունը, նա դադարում է զգալ կյանքը: Ինձ ամեն ինչ և ամեն վայրկյան զարմացնում է՝ մարդը, բնությունը, գիտության և տեխնոլոգիաների զարգացումը, թե՛ լավը, թե՛ վատը, թե՛ բարին, թե՛ չարը: Իսկ ամենազարմանալին և առեղծվածայինը կյանքն է՝ իր բոլոր արտահայտություններով և բազմազանությամբ:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Նպատակի ճիշտ ընտրություն, հավատ, սկզբունքայնություն, աշխատասիրություն, անմնացորդ նվիրվածություն ձեռնարկված գործին:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register