7 ՀԱՐՑ. ՆՈՒՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

1

Խորագրի հյուրն է ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը:

 – Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:– Կուզենայի, որ ժամանակակից արվեստի թանգարանն ունենար համապատասխան շենք: Արտերկրում, յուրաքանչյուր խոշոր քաղաքում կարող եք տեսնել, թե արվեստի օջախներին ինչպիսի կառույցներ են տրամադրում: Անբավարար շենքային պայմանների պատճառով  մենք  զրկված ենք արժեք ներկայացնող շատ աշխատանքների ցուցադրությունից:

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը:– Մեր թանգարանի վերևում բնակելի շենք է, և գրեթե բոլոր բնակիչները վերևից աղբ են նետում ցած: Քաղաքապետ լինելու դեպքում մեծ տուգանքներ կսահմանեի չսահմանված վայրում աղբ թափելու համար:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:– Աշխատատեղերի ապահովում, բարձր աշխատավարձ, աջակցություն տաղանդավոր երիտասարդներին : Հատկապես կարևոր է, որ երիտասարդներին ազատություն տրվի` իրագործելու իրենց ծրագրերը:

-Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:– Գրիգոր Նարեկացի, Գարեգին Նժդեհ, Տիգրան Պետրոսյան:

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:– Այն էջը, երբ կնքվեց պայմանագիր, ըստ որի մեր հողերը տրվեցին Թուրքիային:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:– Վերջերս լսածս դեպքը: Մեքենա վարող երիտասարդ աղջիկը կանգնելով  փողոցում՝ օգնել  է փողոցն անցնել դժվարությամբ քայլող ծերունուն:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Ընդհանրապես մարդ պետք է կայուն լինի իր նպատակներով, շուտ չհիասթափվի և չհանձնվի:

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register