Նյու Յորքում ռեկորդային գնով հայկական ատլաս է վաճառվել

qartez

Աշխարհի ամենահազվագյուտ անձնագիրը

Աշխարհում ամենահազվագյուտ անձնագիրը՝ Մալթայի միաբանության կողմից տրամադրվող անձի ինքնության վկայականն է: Վերջինս համարվում է աշխարհի հնագույն ասպետական միաբանությունը( այն հիմնադրվել է 1048 թվականին): Նման անձնագիր ունեն Հռոմի կաթոլիկ եկեղեցու կրոնական կարգի մեծ մագիստրոսը, Մեծ կոմանդորը և Մեծ կանցլերը: Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան, Նիդերլանդները և Ֆինլանդիան, չեն ճանաչում ինքնության այս վկայականը: Հակառակ դրան,որոշ երկրներ էլ, ինչպես օրինակ Ռուսաստանը, դիվանագիտական հարաբերություններ են պահպանում միաբանության հետ: Իտալիայի և Մալթայի տարածքներում տեղակայված Մալթայի միաբանությունը՝  ՄԱԿ-ում և Հյուսիսային Եվրոպայում ունի դիտորդ կազմակերպության կարգավիճակ:

Նյու Յորքում ռեկորդային գնով հայկական ատլաս է վաճառվել

Նյու Յորքի «Swann Galleries» աճուրդի տանը հունիսի 7-ին վաճառքի ներկայացված իրերի երկու երրորդը բաժին է ընկել քարտեզներին և ատլասներին: Դրանց թվում է եղել նաև հայալեզու մի ատլաս, որն իր նախնական 6000 դոլարը արժեքը գերազանցել է ավելի քան 5 անգամ` վաճառվելով 37 000 դոլարով: Քարտեզը ստեղծվել է  1849 թվականին՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հայկական վանքում` Հովհաննես Ամիրա Դադյանի կողմից:  Ատլասը կազմված է ձեռագիր 2  էջանոց 10 քարտեզից, որոնցից մեկը ներկայացնում է արեգակնային համակարգը: Բոլոր քարտեզները հետագայում տպագրվել են Փարիզում:

Արևելյան Հալեպը բնակեցվում է

Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Սավչենկոյի տեղեկացմամբ՝ Արևելյան Հալեպ է վերադարձել մոտ 70000 մարդ, որից 40 հազարը՝ երեխաներ: Վերսկսվել է բնակելի թաղամասերի էլեկտրա- և ջրամատակարարումը,ինչը  թույլ է տվել ավելի քան 16.000 ընտանիքի վերադառնալ իրենց տները:  Սավչենկոն հավելել է նաև, որ Հալեպի բնակիչները ՌԴ-ից բացի, օգնություն են ստացել Հայաստանից, Բելառուսից, Ադրբեջանից և Սերբիայից:

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում 55 մարդ ինքնասպան է եղել

Թուրքական «Էվրենսել» պարբերականի տեղեկացմամբ՝  2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության պայմաններում մինչ օրս հուսահատությունից դրդված ինքնասպան է եղել աշխատանքից զրկված 55 քաղաքացի։ Հիշեցնենք, որ  2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի էր ունեցել ռազմական հեղաշրջման փորձ,որին հաջորդել էին ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, հայտարարվել էր արտակարգ դրություն:

Լեոնարդո դի Կապրիոն «Օսկար» -ը վերադարձրել է իրավապահներին

Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն նվեր ստացած «Օսկար» արձանիկը հանձնել է ֆինանսական յուրացումների գործի հետաքննությամբ զբաղվող իրավապահներին: Բանն այն է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը  ապօրինության մեղադրանք է ներկայացրել «Red Granite Pictures» պրոդյուսերական ընկերությանը, որը  Մալայզիայի պետական ներդրումային հիմնադրամից  յուրացված միջոցներով  է ֆինանսավորել Դի Կապրիոյի մասնակցությամբ նկարահանված «Ուոլլ սթրիթի գայլը» ֆիլմը: Նկարահանման դիմաց պրոդյուսերները Դի Կապրիոյին որպես նվեր հանձնել էին 1954թ. Մառլոն Բրանդոյի շահած «Օսկար» արձանիկը: Դերասանի ներկայացուցչի հավաստմամբ՝ արձանիկից բացի  Դի Կապրիոն քննիչներին է փոխանցել  այլ իրեր ևս:

Կատվի միս՝ ճագարի փոխարեն

Չինական Ցզյուցզյան քաղաքում ձերբակալվել է տանը մոտ 500 կատու պահող մի տղամարդ: Ոստիկանությունը ենթադրում է, որ կենդանիներին մտադիր են եղել վաճառել ռեստորաններին՝ ճագարի մսի փոխարեն: Կատուների անհետացման մասին  ոստիկանությանն առաջինը տեղեկացրել է հանցագործի հարևանը: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են  վանդակներում պահվող հարյուրավոր կատուների: Հարևանի տեղեկացմամբ՝ տղամարդն առևանգել է ոչ միայն փողոցային, այլև տնային կենդանիների, ինչն էլ անհանգստացրել է տեղացի բնակիչներին: Ձերբակալվածը մտադիր է եղել յուրաքանչյուր կատվին վաճառել մոտ 30 յուանով (4,4 դոլար):

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register