7 ՀԱՐՑ. ՆԱԻՐԱ ԵԴԻԳԱՐՅԱՆ

naira_edigaryan

Գրող և մնջախաղաց: 15 տարուց ավելի ելույթ է ունենում Երևանի մնջախաղի պետական թատրոնում: Բանաստեղծությունների մանկական ժողովածուների`«Թամ թամ», «Ջուրջուրիկը», «Ձիուկ Վիվուկը», ինչպես նաև «Իմ համով հայրենիքը», «Իմ տատիկ Թամթիմարիան» վիպակների և յոթ նովելից բաղկացած «Անհայտ ժամանակների մարդը» գրքերի հեղինակն է:

– Կա՞ մի բան, որ չէիք անի՝ անգամ հանուն սիրո:– Երբեք հավատս չէի փոխի հանուն սիրո:

– Ընտրության հնարավորություն ունենալու դեպքում որտե՞ղ կցանկանայիք ապրել:– Ես այն ծառերից եմ, որոնք ուրիշ տեղ չեն աճում, ինչքան էլ ջրեն:

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:– «Տափաստանի գայլը»(հեղ.` Հերման Հեսսե),  «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»(հեղ.` Ռիչարդ Բախ), «Աստվածային կատակերգություն»(հեղ.` Դանթե Ալիգիերի):

– Գրական (ֆիլմային) հերոսներից Ձեզ ո՞ւմ եք նմանեցնում, ինչո՞ւ։– Նմանեցնում եմ փոքրիկ իշխանին: Երբեմն ես էլ իմ կյանքում հանդիպում եմ հերոսների, ում հանդիպել է փոքրիկ իշխանը, և ոմանց փորձում եմ ընտելացնել:

– Ժամանակի մեքենա ունենալու դեպքում ո՞ր դարաշրջան կտեղափոխվեիք:– Կտեղափոխվեի ապագա: Ինձ հետաքրքիր է, թե ո՞ւր է այս գորշությամբ  գնում մարդկությունը:

– Ի՞նչ գյուտի հեղինակ կուզեիք լինել:– Շատ կուզենայի քաղցկեղը բուժելու դեղամիջոց հայտնաբերվեր, և մարդիկ չտառապեին այդ սարսափելի հիվանդությունից: Կարևոր չէ` ես կհայտնաբերեի, թե մեկ ուրիշը:

– Երջանկությունը ձեր պատկերացմամբ:– Երջանկությունը բնության և ինքդ քեզ հետ ներդաշնակ ապրելն է, որը ոչ միշտ է հաջողվում:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register