ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԱՄԱՆՈՐՅԱ  ԱՆԱԿՆԿԱԼԻ ՀԱՅ ՀԱՍՑԵԱՏԵՐԵՐԸ

tati

Ընտանեկան տոն լինելուց բացի, Ամանորը նաև բազմապիսի նվերներ ստանալու հրաշալի  շարժառիթ է: Հազարավոր մարդիկ այդ օրը ստանում են նվերներ, որոնց կարիքն, իրականում չունեն: Իսկ ի՞նչ անել նման դեպքերում, ո՞ւմ տրամադրել այդ նվերները: Լավագույն տարբերակն, իհարկե, այդ նվերները դրա կարիքն ունեցող  մարդկանց փոխանցելն է: Ուշագրավ է նվերների «վերահասցեագրման» շվեյցարացիների մտահղացումը: Շվեյցարիայի փոստը ամեն տարի յուրաքանչյուր շվեյցարացու հնարավորություն է  ընձեռում  տարեկան մեկ անգամ՝ դեկտեմբերի 24-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում  բոլորովին անվճար՝ սնունդ, հագուստ, խաղալիք ուղարկել որևէ երկիր: Այս անգամ շվեյցարացիներից երկուսի ընտրությունը կանգ է առելՀայաստանի վրա: 86-ամյա տիկին Սեդան և 58-ամյա Հռիփսիմեն Սուրբ ծննդյան նվերներ կստանան հենց Շվեյցարիայից:

Տիկին Սեդան 86 տարեկան է: Ադրբեջանում ջարդից փրկվելով՝  20 տարի առաջ նա եկել ու հաստատվել է Աբովյան քաղաքում: Այդ օրվանից նրա կյանքն անցնում է խղճուկ ու անհրապույր մի սենյակում՝ կատարյալ միայնության մեջ: Տիկին Սեդան թոշակառու է: Նրան հատկացվող  կենսաթոշակը բավականացնում է հազիվ մեկ շաբաթվա սննդի ծախսերը հոգալուն: Սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում տիկին Սեդան սնունդ է ստանում Հայկական Կարմիր խաչ ընկերությունից, որի կամավորները երբեմն այցելում են նրան՝ միայնությունը ցրելու և առօրյա գործերում օգնելու համար:

tati1

58-ամյա Հռիփսիմեն հաշմանդամություն ունի և հազվադեպ է լքում Վանաձորում տեղակայված փայտե տնակը, որտեղ ապրում է 1988թ-ի երկրաշարժից հետո: Արտասահմանում  գտնվող նրա դուստրն ի վիճակի չէ այցելել կամ աջակցել նրան: Հայկական Կամիր խաչի շնորհիվ տիկին Հռիփսիմեն անհրաժեշտ սնունդ և դեղորայք է ստանում հենց տանը:  Շվեյցարական ամանորյա անակնկալ  նվերները հենց  նրանց  են բաժին հասել:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register