7 ՀԱՐՑ. ԼԱԼԱ  ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

beatles

«7 Հարց» խորագրի հյուրն է Լալա Մնացականյանը: Հայաստանի ամենասիրված դերասանուհիներից մեկը: Թե՛ թատրոնի բեմում, թե՛ տեսախցիկի առջև  մշտապես աչքի է ընկել իր անզուգական խաղով: 2006 թվականից ՀՀ վաստակավոր արտիստ: Ներկա պահին ամառային հանգիստն է անցկացնում, իսկ արդեն աշնանը պատրաստվում է իրագործել բազմաթիվ ծրագրեր, որոնց մի մասը՝ արտերկրում: 

 – Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը: – Երիտասարդ տարիքից լողով եմ զբաղվել: Սիրում եմ դիտել հոկեյ և ֆուտբոլ: Ի վերջո իմ երկրպագած հավաքականը՝ Պորտուգալիան, խոշոր մրցանակ նվաճեց:

 – Ո՞րն է Ձեր նախընտրած օծանելիքը, ինչո՞ւ: – Օգտագործում եմ, բայց նախընտրած օծանելիք չունեմ: Չեմ սիրում քաղցր բույրով օծանելիքներ:

 – Ձեր նախընտրած բույրը: – Շատ եմ սիրում ձյան, ծովի հոտը: Նաև մայիսյան վարդերի բույրը:

– Ձեր նախընտրած ձայնը:  – Ծիծաղող երեխայի ձայնը:

– Ինչի՞ց եք ամենաշատը վախենում: – Հարազատների և սիրելիների համար եմ վախենում:

– Եթե հանկարծ հրդեհ բռնկվեր, և Դուք հնարավորություն ունենայիք տանից միայն մեկ իր փրկել, ի՞նչը կընտրեիք:  – Եթե շունս տանը լիներ անպայման նրան կփրկեի: Ու նաև՝ կփորձեի դուրս հանել ծնողներից հիշատակ մնացած գիրքը:

– Եթե ընդամենը երեք հոգու ճաշի հրավիրելու հնարավորություն ունենայիք, ովքե՞ր կլինեին Ձեր սեղանակիցները:  – Եթե հնարավորություն լիներ կուզեի հյուր ընդունել Լեոնարդո դա Վինչիին, Էդիթ Պիաֆին և իտալացի դերասանուհի Աննա Մանիանիին:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register