ԳՏՆՎԵԼ Է THE BEATLES ԽՄԲԻ 52 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՐՎԱԾ ՁԱՅՆԱԳՐՈւԹՈւՆԸ

Մեծ Բրիտանիայում գտնվել է The Beatles խմբի 52 տարի առաջ արված և դեռևես անհայտ ձայնագրությունը: Ինչպես գրում է բրիտանական Metro ամսագիրը, դա «It’s For You» երգով սկավառակն է, որը Ջոն Լենոնը և Փոլ Մաքքարթնին գրել էին լիվերպուլցի երգչուհի Սիլլ Բլեքի համար:
Սկավառակը հայտնաբերել է երգչուհու հարազատներից մեկը: Այն դրված է եղել ծրարում ու պահված է եղել երգչուհու իրերի մեջ: Ձայնագրությունը տարել են Լիվերպուլի The Beatles Shop, որպեսզի գնահատեն դրա արժեքը: Արդյունքում որոշվել է սկավառակը վաճառել օգոստոսի 27-ին կայանալիք աճուրդում: Մասնագետները այն 15–20 հազար եվրո են գնահատում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավստրալիայայի ազգային արխիվում հայտնաբերվել էր խմբի անհայտ վիդեոներից մեկը: