7 ՀԱՐՑ. ՀԱԿՈԲ ՊԱՊԻԿՅԱՆ ԿԱՄ ՊԱՐԶԱՊԵՍ ԺԱԿ

afisha

Սիրված և ճանաչված հեռուստառադիոհաղորդավար: 1998 թվականից  ի վեր նրա  մտապահվող ձայնը հնչում  է հայկական ռադիոալիքներով: 2000 թվականից աշխատում է «Ռադիո Վան» ռադիոկայանում: Ներկա  պահին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Բարև Երկիր» տեղեկատվական-ժամանցային ծրագրի պրոդյուսերն ու վարողն է:

 – Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը: – Սիրում եմ դիտել ֆուտբոլ։ Գենետիկորեն  Հայաստանի ընտրանու երկրպագուն եմ ։ Նախընտրում եմ դիտել նաև Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականների խաղերը։ Սիրելի ակումբը «Ռեալ Մադրիդն» է։ Իսկ զբաղվելու համար՝ լավագույնը լողն է։

 – Ո՞րն է Ձեր սիրելի ավտոմեքենան, վարո՞ւմ եք: – Այո, վարում եմ։ Կյանքում երկու ավտոմեքենա եմ վարել, և երկուսն էլ ճակատագրի բերումով նույն մակնիշի՝ «Volkswagen Jetta» են եղել: Անգամ գույնն է նույնը, պարզապես երկրորդ մեքենան՝ 10 տարով երիտասարդ  ու ավելի բազմաֆունկցիոնալ է։ Եվրոպական «կիրթ», փոքր մեքենա է՝ հզոր շարժիչով։ Իմ բնավորությանը մոտ է, պրակտիկ է և շարժունակ:

– Ձեր նախընտրած բույրը:– Վաղ առավոտյան տանը տարածվող  նոր պատրաստված խնձորով թխվածքի բույրը։ Ինչպես նաև՝ բակից հավաքված ծիրանից պատրաստվող պահածոյի բույրը։

– Ձեր նախընտրած ձայնը:– Փոքրիկ աղբյուրից հոսող ջրի ձայնը։

– Ինչի՞ց եք ամենաշատը վախենում: – Կյանքի հանդեպ հետաքրքրությունը  կորցնելուց ։

– Եթե հանկարծ հրդեհ բռնկվեր, և Դուք հնարավորություն ունենայիք տանից միայն մեկ իր փրկել, ի՞նչը կընտրեիք: – Շանս և թութակին։

– Եթե ընդամենը երեք հանրահայտ մարդու ճաշի հրավիրելու հնարավորություն ունենայիք,  ովքե՞ր կլինեին Ձեր ընկերակիցները: – Կուզեի հյուրընկալել Մահաթմա Գանդիին, Շառլ Ազնավուրին և Սոս Սարգսյանին։

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register