«7 ՀԱՐՑ». ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

vardan-harutyunyan

«7 Հարց» խորագրի հյուրն է իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանը:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:– Կցանկանայի հայաֆիկացված, սեփականացված, որպես մեր նկարագիր տեսնել դիմացինի իրավունքի հարգումը, հանդուրժողականությունն ու ժողովրդավարությունը։ Այս պարագայում մնացած ամեն ինչ ինքնաբերաբար կստացվի։

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը:– Առաջին հանձնարարականս կլիներ այգիներում ու հանգստի գոտիներում, այդ թվում՝ Հրազդանի կիրճում եղած բոլոր հիմնական կառույցների վերացումը։ Քաղաքում կիրականացնեի ծանրակշիռ մասնագետների կողմից մշակված լայնամասշտաբ կանաչապատում։ Կհանձնարարեի մշակել էլեկտրատրանսպորտի (նաև մետրոյի) զարգացմանը միտված ծրագրեր։

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:– Ազատ ընտրություններ, արդար դատարաններ: Մենաշնորհների վերացում,  բիզնեսում՝ հավասար պայմանների ապահովում: Քաղաքականության, իշխանության և բիզնեսի տարանջատում:

-Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:– Մովսես Խորենացի, Հովհաննես Թումանյան, Եղիշե Չարենց:

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:– Այդ էջերը շատ են։ Ես հիացած չեմ մեր պատմությամբ և շատ էջեր կսրբագրեի։

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:– Ինձ միշտ զարմացրել ու զարմացնում է փոքրիկի լույս աշխարհ գալը։ Չգիտես որտեղից  են նրանք հայտնվում, զարդարում ու հիմնիվեր փոխում մեր կյանքը։

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Լինել ազնիվ, նպատակասլաց, հավատալ սկսած գործի ճշմարտացիությանը։

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register