ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ. ԵՐԿՐՈՐԴ «ԱՐԱՐԻՑ» ԱՌԱՋ

messi-goals

Չեմպիոնների լիգայի 2016-17 թթ. մրցաշրջանի խմբային փուլն ավարտվեց: Արդեն հայտնի են Եվրոպայի լավագույն այն 16 թիմերը  որոնք  գալիք տարվա փետրվարից պայքարելու են պատվավոր մրցանակի համար: Խմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած ակումբները 1/8 եզրափակիչում մրցելու են այլ խմբերում երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերի հետ: Ընդ որում, այդ փուլում միմյանց հետ չեն կարող հանդիպել նույն երկիրը ներկայացնող  ակումբները: Այսպիսով առաջին հորիզոնականում հայտնվեցին «Արսենալը»(Անգլիա), «Նապոլին»(Իտալիա), «Բարսելոնան»(Իսպանիա), «Ատլետիկոն»(Իսպանիա), «Մոնակոն»(Ֆրանսիա), «Բորուսիա» Դորտմունդը (Գերմանիա), «Լեսթերը»(Անգլիա) և «Յուվենտուսը»(Իտալիա): Երկրորդ հորիզոնականում են՝  ՊՍԺ-ն (Ֆրանսիա), «Բենֆիկան»(Պորտուգալիա), «Մանչեսթեր Սիթին»(Անգլիա), «Բավարիան»(Գերմանիա), «Բայերը»(Գերմանիա), «Ռեալ Մադրիդը»(Իսպանիա), «Պորտուն»(Պորտուգալիա) և  «Սևիլիան»(Իսպանիա): Հանրահայտ «whoscored.com » կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի լավագույն ֆուտբոլիստներին: Ըստ այդմ, դարպասապահ. Կասպեր Շմեյխելը («Լեսթեր») արժանացել է  7.3. գնահատականին:  Դանիացի լեգենդար դարպասապահ Պետեր Շմեյխելի որդին կարիերայի գագաթնակետին է: Առաջին անգամ մասնակցելով Չեմպիոնների լիգայի մրցաշարին՝ Շմեյխել կրտսերը հրաշալի արդյունք գրանցեց՝ առաջին 4 հանդիպումներում անառիկ պահելով դարպասը: Նա 11 անգամ փրկել է իր թիմին:

Աջ եզրային պաշտպան. Ջիբրիլ Սիդիբը՝  մրցաշարի նորահայտ աստղերից մեկը («Մոնակո»)՝ արժանացել է 7.9 գնահատականի: Յուրաքանչուր խաղում նա միջինը 4.4 անգամ խլել է գնդակը և 2.2 անգամ խաղընկերներին դուրս է բերել հարվածային դիրք: Լինելով պաշտպան՝ Ջիբրիլը մեծ ներդրում է ունեցել իր թիմի հարձակման գծում: Նրան հետևում է կենտրոնական պաշտպան.Մաթիաս Յորգենսենը(«Կոպենհագեն»)՝ 7.6: Դանիական թիմի ավագը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում: Չեմպիոնների լիգայի խաղերում նա «ցեմենտել» է իր թիմի պաշտպանությունը: Արդյունքում «Կոպենհագենը» 6 խաղում ընդամենը 2 գոլ է բաց թողել: Յորգենսենը  62 անգամ չեզոքացրել է վտանգը: Ցանկում հաջորդը՝ կենտրոնական պաշտպան. Ֆելիպեն է («Պորտու»)՝7.4: Պորտուգալական թիմը նույնպես հզոր պաշտպանական խաղ ցուցադրեց՝ 6 խաղում բաց թողնելով ընդամենը երեք գոլ: Ֆելիպեն «Պորտուի» պաշտպանության առաջատարն է: ՉԼ-ում յուրաքանչյուր խաղում նա միջինը 2.5 անգամ խլել է գնդակը մրցակիցներից և  55 անգամ չեզոքացրել վտանգը: Ձախ եզրային պաշտպան. Ֆելիպե Լուիս («Ատլետիկո»)՝ 7.7: Վերջին տարիներին մադրիդյան ակումբն աչքի է ընկնում ամուր և անզիջում պաշտպաններով: Լուիսը ոչ միայն հրաշալի էր գործում իր կիսադաշտում, այլև՝ մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում: Նա յուրաքանչյուր խաղում միջինը 3.2 անգամ շրջանցել է մրցակիցներին, ավելին՝ քան մեկ այլ պաշտպան:

Կենտրոնական կիսապաշտպան. Մեսութ Օզիլ(«Արսենալ»)՝ 7.7 : Նշանակալի է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի դերակատարությունը «Արսենալի» հաջողություններում: Խմբային փուլում միայն Մեսսին(12) և Նեյմարն (9) են ավելի շատ գոլային կոմբինացիաների մասնակցել, քան Օզիլը(7): Նա դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Կենտրոնական կիսապաշտպան. Ֆաբինյո («Մոնակո»)՝ 7.8: Այս մրցաշրջանում ֆրանսիական ակումբի միջին գծի առաջատարը: Նա 21 անգամ խլել է գնդակը մրցակիցներից և մեծապես օգնել պաշտպաններին: Ընդ որում 21-ից ՝ 10-ը, բաժին է հասել «Մոնակո» – «Տոտենհեմ»(2:1) վճռորոշ խաղին: Հարձակվողական ոճի կիսապաշտպան. Ալեքսիս Սանչես(«Արսենալ»)՝ 8: Չիլիացի ֆուտբոլիստը համաշխարհային մակարդակի խաղ է ցուցադրում: Իզուր չէ, որ նա դարձել է «զինագործների» առաջատարը: 6 խաղում Սանչեսը դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Ալեքսիսի նկատմամբ 17 անգամ խախտել են կանոնները, ինչն ամենաբարձր ցուցաննիշներից է:

Հարձակվող՝ Նեյմար(«Բարսելոնա»)՝ 8.25:  Բրազիլացի աստղը կոնֆետների նման գոլային փոխանցումներ է բաժանել խաղընկերներին: Այս ցուցանիշով նա բացարձակ առաջատար է՝ 7 գոլային փոխանցում: Նեյմարն առաջատար է  նաև դրիբլինգի տեսանկյունից՝ 22 խաբք:

Հարձակվող՝ Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ» )՝ 7.6: Այս խմբային փուլում պորտուգալացի ֆուտբոլիստն այնքան էլ արդյունավետ չէ՝ ընդամենը 2 գոլ՝ 6 խաղում: Սակայն նա 4 գոլային փոխանցում է կատարել: Յուրաքանչյուր խաղում Ռոնալդուն դարպասին միջինը 5.5 հարված է կատարել:

Հարձակվող՝ Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)՝ 9: Անկասկած խմբային փուլի լավագույն ֆուտբոլիստը՝  խփած 10 գոլով և կատարած 2 գոլային փոխանցմամբ:  5 խաղում նա ավելի շատ գոլ է խփել, քան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 32 թիմերից՝ 21-ը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register