ԳԻՐՔ  ՆՎԻՐԻՐ  ԶԻՆՎՈՐԻՆ/am{}

zinvor

Ամբողջ ձմեռվա ընթացքում, Երևանի Club 23 ակումբում ներս մտնելիս երկու բան անմիջապես  գրավում էր ուշադրությունդ. բոլորի ուրախ տրամադրությունն ու գետնին, սեղանների վրա, աթոռներին և այլուր շարված գրքերը: Իսկ փետրվարի վերջին տասնօրյակում ամենաթեժ փուլում էր «Գիրք նվիրիր զինվորին» ակցիան, որի նպատակը ՀՀ ՊՆ զորամասերում ծառայող զինվորներին հետաքրքիր գրականությամբ ապահովելն էր:

Այս գեղեցիկ գաղափարը ծնվել էր դեռևս հունվար ամսին: Ակցիայի նախաձեռնողն ու իրականացնողը Reservin ընկերությունն էր ¥ներկայացուցիչ՝ Էդուարդ Աֆյանը¤:

Ակցիան սոցիալական ցանցերում անսպասելի բուռն արձագանք էր առաջացրել, և դրա ավարտի նախապես ծրագրված հունվարի 27-ը տեղափոխվել էր մոտ մեկ ամսով:

Նախաձեռնողներին նաև զարմացրել էր այն կազմակերպությունների թիվը, որոնք պատրաստակամություն էին հայտնել միանալու ակցիային։ Դրանց  թվում էին Հանրային Հեռուստաընկերությունը,  Yerevan Mall-ը, Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը, Անանիա Շիրակացու անվան գիտակրթական համալիրը, Karas ազգային սննդի ցանցը, Aeon և Stop ակումբները, բազմաթիվ այլ կազմակերպություններ:

Եթե ավելացնենք նաև լեփլեցուն ակումբում գտնվող անհատ այցելուներին և սովորական քաղաքացիներին, որոնցից ամեն մեկը իր հետ բերել էր տասնյակ գրքեր, ապա պատկերը ավելի ամբողջական կդառնա:

Ակցիայի մասնակիցներից Հռիփսիմեն հետաքրքիր արձագանքներ և առաջարկներ էր հայտնաբերել սոցցանցերում: Կարծիքներ էին հնչել, որ զինվորին պետք է նվիրել ոչ միայն գիրք, այլև… զենք, սնունդ ու հագուստ: Ինքը՝ Հռիփսիմեն բերել էր փետրվարի 19-ին, գիրք նվիրելու օրը, հենց կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանից նվեր ստացած և մակագրված՝ նրա «Հանապազ լույսի ճանապարհով» գիրքը և այդ թանկ, բացառիկ նվերը սիրով փոխանցում էր  զինվորներին:

Ուրախ և աշխույժ տրամադրությունը, այցելուների չդադարող հոսքը և աստիճաններին անընդմեջ ավելացող  հարյուրավոր գրքերի քանակը մի բան էր փաստում. յուրաքանչյուր ոք սա անում էր ինչ-որ կարևոր առաքելություն իրականացնելու գիտակցումով:

Գայանե Ասատրյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register