ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈւԹՅԱՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԿՈՂՄԵՐԸ

3

Հեղափոխության մասնակիցները բազմիցս հեղափոխությունն անվանեցին «թավշյա» և «սիրո» հեղափոխություն: Բայց միայն խաղաղ անհնազանդությունը բավարար չէր հեղափոխությունը հաջողությամբ կյանքի կոչելու համար: Կարևոր դեր խաղացին նաև ճիշտ մարքեթինգային քայլերը, որոնք մարդկանց մոտ հեղափոխությանը միանալու ցանկություն առաջացրին: «bwin Россия» մարքեթինգային բուքմեյքերական ընկերութնան տնօրեն Նիկոլայ Պետրոսյանը պատմում է այն մասին, թե ինչ դեր խաղացին մարքեթինգային քայլերը հայաստանյան հեղափոխության ժամանակ:

Նիկոլն Փաշինյանի իմիջը

«Սկսելով քայլարշավը Գյումրիից՝ Նիկոլ Փաշինյանը կոստյումը փոխարինեց արշավական համազգեստով և սկսեց մորուք պահել: Սա, իհարկե, նրան ավելի մոտեցրեց սովորական մարդկանց, որոնք սկսեցին մտածել՝ «Փաշինյանն էլ մեր պես հասարակ մարդ է»: Իմիջի կարևոր բաղադրիչ դարձավ զինվորական համազգեստի մաս կազմով շապիկը, որը ընդդիմադիր գործչին կանգնեցրեց Սերժ Սերգսյանի հետ նույն աստիճանի վրա: 25 տարի առաջ Սերժ Սարգսյանը Ղարաբաղյան պատերազմում հրամանատար էր, սակայն վերջին տարիներին ավելի ու ավելի քիչ էր սկսել հագնել զինվորական համազգեստ: Ընդդիմադիր գործիչը զինվորական այպիսի կենսագրություն չունի, քանի որ Ղարաբաղյան պատերազմի տարիներին նա սովորում էր դպրոցում և պլանավորում համալսարան ընդունվել:
Պարադոքսալ է, բայց ապրիլի 22-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որը տևեց ընդամենը 3 րոպե, Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը փոխվեցին տեղերում: Պատերազմ անցած Սերժ Սարգսյանը՝ կոստյումով, նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը՝ զինվորական կոմուֆլյաժով, թրաշով, վնասված ձեռքով… Ո՞ւմ պետք է նախապատվությունը տար աղքատության բարձր մակարդակ ունեցող, հարևոն երկրի հետ կոնֆլիկտ ունեցող Հայաստանի բնակչությունը:

1

Երաժշտություն տարբեր լսարանների համար

Սկսելով «Իմ քայլը» նախաձեռնությունը՝ հեղինակներն առաջին հերթին ապավինել էին ուսանողների և երիտասարդ մասնագետների աջակցությանը: Առավելագույն արդյունքի հասնելու համար ձայնագրվեց Նիկոլ Փաշինյանի խոսքերի հիման վրա գրված երաժշտությունը՝ դառնալով թավշյա հեղափոխության հիթը:

Երբ շարժմանը սկսեցին միանալ դեռահասները՝ անհնաժեշտություն առաջացավ Հանրապետության հրապարակում ապահովել անհրաժեշտ տրամադրությունը: Հայտնվեց նոր կարգախոս՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»:

Եւ միայն այն ժամանակ, երբ Փաշինյանին սկսեց աջակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն ի դեպ մեծ համարում ունի հատկապես գյուղական համայնքներում, երաժշտական ռեպերտուար մտան ազգային նոտաներ: Հայնի երգիչ Թաթա Սիմոնյանը ձայնագրեց «Բարև, Հայաստան» երգը, որում երգվում են հաերի ազգային արժեհամակարգում ընդունված գաղափարներ՝ ընտանիք, ծնողներ, աստված:

Այսպես, լսարանի ամեն սեգմենտ ստացավ հեղափոխության իր հիմնը, որը սկսեց հնչել ավտոմեքենաներից, հրապարակներից, սմարթֆոններից:

Կոնտենտ-մարքեթինգ

Հեղափոխության նախաձեռնողներն ակտիվորեն օգտագործեցին նաև համացանցի ու մեդիայի հնարավորությունները: Ամեն երեկո համացանցում էին հայտնվում հարյուրավոր գունեղ լուսնկարներ ու տեսանյութեր, որոնք ակտիվորեն տարածվում էին և անընդհատ ներգրավում նոր մարդկանց: Գեղեկցկադեմ երիտասարդների լուսավոր դեմքեր, երեխաների լայն բացված աչքեր, Հանրապետության հրապարակ՝ արևամուտքի շողերով լուսավորված, բիբլիական Արարատի ֆոնին նիարներ՝ սրանք, անշուշտ, ավեելի հարմար կլինեին զբոսաշրջության հեռանկարների համար, քան հեղափոխական քաղաքի տրամադրությունները պատկերելու համար:

IMG_2703

Այդ օրերին արվեց ամեն ինչ «Մայդանի» պիտակավորումից խուսափելու համար: Իսկ Հանրապետության հրապարակում չեքին լինելը դարձավ սոցցանցերի ամենապոպուլյար գործողությունը:

Իրավիճակային մարքեթինգ. Չալոյի կերպարը

Փաշինյանի թիմը փորձում էր ցանկացած իրավիճակ օգտագործել՝ շարժման խաղաղ բնույթն ընդգծելու համար: Յուրահատուկ կերպար դարձավ թափառական շունը, որն ուղեկցեց Գյումրիից Երևան քայլող Փաշինյանի խմբին: Չալո անվանումը ստացած շունն իր աստեղային ժամին հասավ՝ հայտնվելով Փաշինյանի հետ նույն բեմում, երբ հազարավոր ցուցարարներ ծափահարեցին նրան՝ որպես թավշյա հեղափոխության ամենահավատարիմ մասնակից:

Ֆլեշմոբեր

Հայերն ուրախ ու աղմակահարույց ազգ են, բայց առօրյա կյանքում հաճախ ստիպված են զսպել էմոցիաները: Թավշյա հեղափոխության օրերին բոլոր սահմանափակումները հանվել էին, խրախուսվում էր ցանկացած աղմուկ: Այս էներգիան մարդկանց հասնցելու համար մի քանի ֆլեշմոբեր ստեղծվեցին:

Ավտովարորդներն անցնելով պետական կառույցների կողմով անդադար աղմուկ էին տալիս՝ այս կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը այդ կառույցներից և աջակցելով ցուցարարներին: Ամենահետաքրքիրը տնային տնտեսուհիների «ցույցերն» էին, որոնք երեկոյան ժամերին բացում էին պատուհաններն ու մետաղյա կաթսաներին զարկում: Հետարքիքր է, որ այս ֆլեշմեբն օգտագործել են նաև Իսլանդիայի կանայք, որոնք 2008-ի ճգնաժամից հետո կաթսաների և թավաների աղմուկով ստիպեցին երկրի ղեկավարությանը հրաժարական տալ:

3

Հետաքրքիր ֆլեշմոբերից էր նաև սմարթֆոնների լույսերի վառումը ցուցարարների կողմից, որը հետաքրքիր տրամադրություն էր ստեղծում ոչ թե օնլայն, այլ օֆլայն տիրույթում;
Աղբյուր՝ armenia.im 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register