ՊՈւԼԻՑԵՐՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ (1958-1970 թթ..)

Ներկայացնում ենք 1958 – 1970 թվականների Պուլիցերյան մրցանակակիր լուսանկարները:
Washington (DC) Daily News Ուիլլիամ Բիլլ, 1958 թվական
«Հավատ և վստահություն»
Չինական առևտրային ընկերության անդամների տոնական շքերթի ժամանակ փոքրիկ տղան դուրս է եկել փողոցի երթևեկելի մաս: Նրան անմիջապես մոտենում է ոստիկանը և զգուշացնում, որ չի կարելի մոտենալ շքերթին:
Minneapolis Star Ուիլլիամ Սիման, 1959 թվական
Խաչմերուկին կանգնած ժամանակ լուսանկարիչը զգուշացնում է կարմիր լույսի տակ վազել պատրաստվող տղային, որ չանի նման բան: Տղան հետ է գնում դեպի մայթ: Մի քանի րոպե հետո լուսանկարիչը լսում է վրաերթի մասին: Նա վերադառնում է նույն տեղը և տեսնում հենց նույն տղային, ում մի քանի րոպե առաջ նկատողություն էր արել:
United Press International Էնդրյու Լոպես, 1960 թվական
Գնդապետ Ռոդրիգեսի չարդարացված դաժանությունները հաստատել էին շատերը: Դատարանը մահապատժի որոշումը կայացրեց մի քանի րոպեում: Դատավարության նկարները առգրավվել էին, սակայն Բատիստայի բանակի գնդապետների մի քանի նկարներ լուսանկարչին հաջողվել է պահպանել:
Mainichi, Tokyo Յասուշի Նագաո, 1961 թվական
«Սպանություն Տոկիոյում»
Լուսանկարչի մոտ մնացել էր միայն մեկ կադրի հնարավորություն, երբ սկսվեց իրարանցումը: Բեմ բարձրացավ մի երիտասարդ, որը թրով հարձակվեց Ճապոնիայի Սոցիալական կուսակցության ղեկավարի և երկրի վարչապետի վրա: Առաջին հարվածով նա վիրավորեց վարչապետին փորից, իսկ արդեն երկրորդ հարվածի ժամանակ, որն ուղղված էր սրտին, լուսանկարչի ֆոտոխցիկը արդեն պատրաստ էր: Երկրորդ հարվածը մահացու էր:
Associated Press, Harrisburg, PA, Պոլ Վաթիս, 1962 թվական
«Լուրջ քայլեր»
Ջոն Քենեդին նախագահ էր ընդամները 3 ամիս, սակայն պիտի պատասխան տար Կուբայում ձախողած գործողության համար: Այն մշակել էր իր նախորդ Էյզենհաուերը: Նա ուներ օգնության կարիք, այսպիսով հրավիրեց Էյզենհաուերին նախագահական նստավայր՝ ճաշի: Լրագրողների հետ շփումից հետո նախագահները որոշեցին կարևոր հարցերը առանձին քննարկել և շարժվեցին այս արահետով:
La Republica, Caracas, Venezuela Հեքթոր Ռոդոն, 1963 թվական
«Օգնություն պադրեից»
Վենեսուելայում զինված բախումներից բազմաթիվ մարդիկ են մահացել: Հոգևորական Լուիս Պասիլլիոն քայլում է մի դիակից մյուսի մոտ: Զինվորներից մեկը փաթաթվում է մոտեցող հոգևորականին և փորձում կանգնել: Եվ հենց այդ պահին նրա վրա կրակում են դիպուկահարները: Լուսանկարիչը խոստովանում է, որ ընդհանրապես չի հիշում, թե ինչպես է արվել այդ լուսանկարը:
Dallas Times-Herald Ռոբերտ Ջեքսոն, 1964 թվական
«Լի Օսվալդի սպանությունը»
Associated Press Հորսթ Ֆաաս, 1965 թվական
«Պատերազմ Հարավային Վիետնամում»
Հարավային Վիետնամի բանակի զինվորը ծեծում է ֆերմերին, քանի որ վերջինս պարտիզանական ուժերի մասին սխալ տեղեկություն է հաղորդել:
United Press International Կյոիչի Սավադա, 1966 թվական
Վիետնամի պատերազմի մասին նկարների շարքի համար:
Associated Press, New Orleans bureau Ջեք Թորնել, 1967 թվական
«Ջեյմս Մերեդիթի սպանությունը Միսիսիպիում»
Ջեյմս Մերեդիթը Միսիսիպիի համալսարանի առաջին սևամորթ ուսանողն էր: Ուսումն ավարտելուց հետո նա ուսումը շարունակեց Կոլումբիայում: Նա դարձավ վախի դեմ քայլարշավի հիմնադիրը: Հենց ամենասկզբում նրան վիրավորեցի, բայց բարեբախտաբար ոչ մահացու:
United Press International Տոկյո Սակաի, 1968 թվական
«Երազներ լավ ժամանակների մասին»
Ebony Magazine Մոնեթա Սլիթ, 1969 թվական
Մարտին Լյութեր Քինգի թաղման ժամանակ: Նրա կինը և աղջիկը:
Palm Beach Post, West Palm Beach, FL Դալլաս Կիննեյ, 1970 թվական
«Արտագաղթ դեպի աղքատություն»
Ֆլորիդա տեղափոխվելուց հետո արտագաղթողները ստիպված էին քրտնաջան աշխատել՝ չնչին աշխատավարձի դիմաց: