ՊՈւԼԻՑԵՐՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐԸ (2001-2018)

Ներկայացնում ենք 2001 – 2018 թվականների Պուլիցերյան մրցանակակիր լուսանկարները:
2001 թվական, The Star-Ledger, Newark, NJ – Մեթ Ռեյնի
Սեթոն Հիլլ համալսարանի հանրակացարանի հրդեհից տուժած երկու ուսանողների հոգատարությունը և վերականգնումը ներկայացնող ֆոտոշարքի համար:
2002 թվական, The New York Times-ի անձնակազմ
Աֆղանստանի և Պակիստանի երկարատև հակամարտության ժամանակային ֆոտոշարքը, որը ներկայացնում է այդ մարդկանց ցավը:
2003 թվական, Los Angeles Times – Դոն Բարթլեթի
Ֆոտոշարք, որը ներկայացնում է, թե ինչպես են Կենտրոնական Ամերիկայից առանց փաստաթղթերի երիտասարդները ամենօրյա դժվարություններ հաղթահարելով ճամփորդում դեպի ԱՄՆ:
2004 թվական, Los Angeles Times – Քառոլին Քոլ
Լիբերիայի քաղաքացիական պատերազմի խաղաղ բնակչության մասին պատմող ֆոտոշարքի մասին:
2005 թվական, San Francisco Chronicle – Դինն Ֆիթզմորիս
Օքլանդի հիվանդանոցում կազդուրում անցող տղայի մասին, որին մահամերձ բերել էին Իրաքից:
2006 թվական, Rocky Mountain News, Denver – Թոդ Հեիսլեր
Քոլորադոյի ծովայինների թաղման ժամանակ արված ֆոտոշարքի համար:
2007 թվական, The Sacramento Bee – Ռենե Բայեր
Երիտասարդ մոր և քաղցկեղի դեմ պայքարող նրա տղայի նկարների համար:
2008 թվական, Concord (NH) Monitor – Պրեստոն Գաննավեյ
Մահացու հիվանդ ծնողի և իր ընտանիքի մասին պատմող ֆոտոշարքի համար:
2009 թվական, The New York Times – Դեմոն Ուինթեր
Բարաք Օբամայի նախագահական ընտրությունների ծրագրի ընթացքի մասին շարքի համար:
2010 թվական, The Denver Post – Քրեյգ Ուոլքեր
Իրաքի բռնությունների պատճառով բանակին միացող թինեյջերի մասին պատմող դիմանկարի համար:
2011 թվական, Los Angeles Times – Բարբարա Դեվիդսոն
Մահացու վտանգավոր բռնության ժամանակ անմեղ զոհերի մասին:
2012 թվական, The Denver Post – Քրեյգ Ուոլքեր
Իրաքից վերադարձած վետերան, որը տառապում է հետտրավմատիկ սթրեսից:
2013 թվական, Agence France-Presse – Խավիեր Մանզանո
Սիրիական երկու ապստամբ զինվորները պաշտպանում են իրենց դիրքերը:
2014 թվական, The New York Times – Ջոշ Հաներ
Բոսթոնի մարաթոնի ժամանակ պայթած ռումբի ժամանակ երկու ոտքերը կորցրած մարդու մասին պատմող ֆոտոշարքի համար:
2015 թվական, The New York Times – Դանիել Բերեհուլաք
Արևմտյան Աֆրիկայում էբոլա վիրուսի համաճարակի ժամանակ արված նկարների համար:
2016 թվական, The Boston Globe – Ջեսիկա Ռինալդի
Իր կողմից վստահված մարդկանց կողմից բռնության ենթարկվելուց հետո տղան փորձում է իր համար հենակետ գտնել:
2017 թվական, Chicago Tribune – Ջեյսոն Ուամբսգանս
Չիկագոյում հրաձգությունից հետո վերականգնվելու փորձեր անող տղայի և իր մոր մասին դիմանկարի համար:
2018 թվական, Reuters – ի անձնակազմ Ռոհինյայի փախստականներին հանդիպած բռնությունները, երբ նրանք փախչում էին Մյանմար:
Տիգրանուհի Գրիգորյան