ՌՈԲՈՏ ՍՈՖՅԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ

cover

Ֆրանկոֆոնիայի տասնյոթերորդ գագաթնաժողովի հյուրերն իսկապես շատ են․ տարբեր երկրների պաշտոնյաներ, արվեստի ներկայացուցիչներ, ուղղակի զբոսաշրջիկներ։ Բայց այ ինչն իրոք զարմանալի էր, հյուրերի ցանկաում էր նաև․․․ռոբոտ։ Այն էլ՝ մարդանման։

Խոսքը հայտնի Սոֆյա ռոբոտի մասին է, որն արդեն ունի քաղաքացիություն և այնքան վարժ է շարժում ռոբոտային դեմքի մկանները, որ երբեմն շփոթվում ես՝ կարծես իսկական մարդ լինի։

Սոֆյա ռոբոտը Երևանում ելույթ է ունեցել տնտեսական ֆորումին՝ «Թումո» ստեղծարար կենտրոնում։ Հետաքրքիր է, նրան դուր եկե՞լ է մեր այգին։ Խոսել է անգլերեն, բայց խոստացել է հաջորդ անգամ ֆրանսերեն խոսել՝ ասելով, որ այն շատ գեղեցիկ լեզու է, Վոլտերի ու Ազնավուրի լեզուն է և իր համար առաջնահերթություն է այս լեզվին տիրապետելը։

Ռոբոտի անգլերեն խոսքը բավականին սահուն է, չնայած շեշտադրումներն ու նախադասությունների ավարտը փոքր-ինչ արագ ու «անսպասելի» են ստացվում։ Բայց, հավանաբար, ժամանակի ընթացքում սա ևս կհղկվի։

Մի փոքր ռոբոտի մասին․ նա առաջին մարդանման ռոբոտն է, մշակվել է հոնկոնգյան կազմակերպության կողմից՝ այնքան լավ, որ շատ վարժ կրկնում է մարդկանց պահվածքը, միմիկաները, և կարող է հետագայում աշխատել մարդկաց հետ։ Ունի արհեստական բանականություն, որի շնորհիվ կարողանում է շփվել մարդկանց հետ, և անգամ հասկանալ նրանց էմոցիաները։

Թե ինչպես են մասնագետները կարողացել այս ամենին հասնել՝ «սովորական» մահկանացուներիս համար գաղտնիք է, որովհետև կարծես թե ֆանտաստիկ գրականության ինչ-որ ստեղծագործության մասին խոսենք։ Բայց սա իրականություն է, և Սոֆյան Երևանում ապացուցեց դա։

Ռոբոտը նաև նշել է, որ հույս ունի, որ շուտով արհեստական բանականությունն ու մարդիկ իրար հետ կապրեն։ Եթե անկեղծ, սա փոքր-ինչ վախենալու հայտարարություն է՝ հավանաբար այս թեմատիկայով ֆիլմերի արդյունքն ու հետևանքն է, բայց Սոֆյան խոսում էր շատ վստահ։

Մնում է հուսալ, որ տարիներ անց, երբ Սոֆյան չի լինի միակ մարդանման ռոբոտը, նրանք բոլորը կլինեն նույնքան բարի ու քաղաքավարի, որքան Սոֆյան է, ու չեն փորձի վերացնել մարդկությանը։ Ֆիլմերը՝ ֆիլմ, կյանքը՝ կյանք։

Եվ, Սոֆյա, եթե դու կարդում ես այս հոդվածը, ուրախ կլինենք քեզ էլի հյուրընկալել Հայաստանում՝ արդեն լսելով քո ֆրանսերենը, ու, ո՞վ գիտե, գուցե ստացվի նաև հայերենով շփվել։

Իսկ ռոբոտի ամբողջական ելույթը կարող եք դիտել այստեղ՝ 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register