ՊՈւԼԻՑԵՐՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐԸ (1986 – 2000)

Ներկայացնում ենք 1986 – 2000 թվականների Պուլիցերյան մրցանակակիր լուսանկարները:
The Philadelphia Inquirer-Թոմ Գրալիշ, 1986 թվական
Ֆիլադելֆիայի անտունների մասին պատմող շարքի համար:
Des Moines Register-Լարի Փրայս, 1987 թվական
«Ամերիկյան ֆերմերների ձախողված երազներ» նկարների շարքի համար:
The Miami Herald – Մայքլ դյու Սիլլ, 1988 թվական
Կոկաինի տարածման ազդեցությունը Մայամիի բնակարանային ծրագրի վրա ներկայացնող նկարների շարքի համար:
Detroit Free Press – Մաննի Քրիսոսթոմո, 1989 թվական
Դեթրոիթի դպրոցական կյանքը նկարագրող ֆոտոշարքի համար:
The Dallas Morning News – Ուիլիամ Սնայդեր, 1991 թվական
Ռումինիայում անմարդկային պայմաններում ապրող հիվանդ և որբ երեխաների նկարների համար:
Block Newspapers, Toledo, OH – Ջոն Կապլան, 1992 թվական
ԱՄՆ-ում ապրող 7 21-տարեկանների կյանքի տարբերության մասին պատմող նկարների շարքի համար:
Associated Press –ի անձնականզմը, 1993 թվական
1992 թվականի նախագահական ընտրությունների նկարների շարքի համար:
Ֆրիլանս լուսանկարիչ Քեվին Քարթեր, 1994 թվական
The New York Times-ում տպագրված իր նկարի համար: Նկարում սոված աղջիկ է, որը ընկել է կերակրման կենտրոն գնալու ճանապարհին: Նա Սուդանից է:
Associated Press –ի անձնականզմը, 1995 թվական
Ռուանդայում տեղի ունեցող ավերածությունների և սարսափի մասին ներկայացվող նկարների շարքի համար:
Սթեֆանի Ուելշ, 1996 թվական
Newhouse News Service-ում տպագրված կանանց թլփատության արարողության մասին՝ Քենյայում արված ֆոտոշարքի համար:
Associated Press – Ալեքսանդր Զեմլիանիչենկո, 1997 թվական
Բորիս Ելցինը վերընտրվել է և պարում է ռոքնռոլ:
Los Angeles Times – Քլերենս Ուիլիամս, 1998 թվական
Ալկոհոլից կամ թմրանյութերից կախվածություն ունեցող ծնողների փոքրիկների վիճակի մասին պատմող ֆոտոշարքի համար:
Associated Press –ի անձնականզմը, 1999 թվական
Նախագահ Քլինթոնի և Մոնիկա Լեվինսկիի սիրավեպի և դրանից բխող մեղադրանքների մասին պատմող ֆոտոշարքի համար:
The Washington Post – Քառոլ Գուզի, Մայքլ Ուիլիամսոն և Լուսիան Պերկինս, 2000 թվական
Կոսովոյի փախստականների վիճակը նկարագրող սուր նկարների համար:
Տիգրանուհի Գրիգորյան