«ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ». ՓԱՌԱՏՈՆ ԲԵՌԼԻՆՈւՄ

1

«Պատերազմ, թե խաղաղություն». փառատոն Բեռլինում

Դիմելու վերջնաժամկետը՝ 30 հունիսի, 2018

Դիմել կարող են 18-30 տարեկան երիտասարդները

Անցկացման վայրը՝ 17-21 հոկտեմբեր, 2018, Բեռլին, Գերմանիա

2018-ին նշվում է 1-ին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը: Ի հիշատակ սրա, Քաղաքացիական կրթության դաշնային գործակալությունն ու Բեռլինի Մաքսիմ Գորկի թատրոնը հրավիրում են մասնակցելու «Պատերազմ, թե խաղաղություն» փառատոնին:

Հոկտեմբերի 17-21-ը շուրջ 300 երիտասարդ կհրավիրվի Բեռլին մասնակցելու «պատմական» փառատոնին: Երիտասարդները կամսնակցեն 3-օրյա վորքշոփերի, որոնց ընթացքում կծանոթանան աշխարհի տարբեր երկրներից ժամանած ներկայացուցիչների հետ և կքննարկեն ամենատարբեր հարցեր:

Մասնակցել կարող են 18-30 տարեկան երիտասարդներ, որոնք մասնագիտական կրթություն կամ փորձ ունեն պատմության, հանրային կամ քաղաքային պատմության, խաղաղության և կոնֆլիկտի, կամ հարակից ոլորտներում: Սահմանված գումարի չափոով կազմակերպիչները կփոխհատուցեն ուղևորության և կեցության ծախսերը:

Բեռլինում դուք կստանաք քարտեզ և հասարական տրանսպորտից օգտվելու տոմսեր հոսթելից փառատոնի վայր հասնելու համար:

Փաառատոնի օրերին ձեզ կապահովենբնակության վայրով:

Ինչպե՞ս դիմել ծրագրին

Փառատոնին մասնակցելու համար կարող եք գրանցվել՝ անցնելով այս հղումով :

Պայմաններին ծանոթանալու համար այցելեք այստեղ

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register