ՈՐԴԵԳՐՎՈՂ ԳՅՈւՂԵՐ

1

Մի քանի տարի առաջ շրջանառվում էր մի թեզ, որ եթե սփյուռքի հայ մեծահարուստներից յուրաքանչյուրը Հայաստանի մեկական գյուղ որդեգրի, ապա գյուղերի կյանքը հիմնովին կփոխվի, ամեն գյուղում մի գործարան կբացվի ու մեծ քանակությամբ աշխատատեղեր կստեղծվեն:

Բայց արի ու տես՝ պարտադիր չէ, որ հայտնվի մի մեծահարուստ, ով իր գումարները կներդնի գյուղում: Բավական է ընդամենը մի խումբ երիտասարդներ իրենց գիտելիքները, կապերն ու հնարավորությունները մեկտեղեն և հեռու չի լինի այն ցանկալի ապագան, որտեղ համայնքի յուրաքանչյուր բնակիչ կլցվի ապագայի վառ հույսերով:

Հայաստանում մեծանում է մի երիտասարդություն, որն իր ծննդավայրը սիրելուց և զարգացնելուց բացի որդեգրում և իր ծննդավայրի չափ սիրում ու զարգացնում է մեկ այլ համայնք:

Այդպիսի առնվազն երեք հաջողված փորձ կա Հայաստանում, որոնք ցանկանում եմ ներկայացնել ձեր դատին․

Կալավան:

Կալավանը Գեղարքունիքի մարզի չքնաղ գյուղերից մեկն է՝ կորած անտառապատ լեռներում: Այսպիսի բազմաթիվ լեռնային գյուղեր կան, որոնցից Կալավանի բախտը հատկապես բերել է:

2

Կալավան տարեկան մոտ 2000 զբոսաշրջիկ է այցելում, որոնց մեծ մասը արտերկրից են: Այստեղ հնագիտական տուրիզմի սիրահարների համար իսկական դրախտավայր է: Եվ այս ամենն այն բանի շնորհիվ, որ Կալավանը ներկայացնելու և ներկայանալի դարձնելու համար ոչ մի ջանք չխնայեց Ռոբերտ Ղուկասյանը, որին հետագայում միացան իր ընկերներն ու Կալավանում կառուցեցին հյուրատներ՝ տուրիստական հոսքը սպասարկելու համար: Այս պահին այնտեղ կառուցվում է Գիտական և զբոսաշրջային կենտրոն, որը բացի զբոսաշրջային ենթակառուցվածք լինելուց դառնալու է գիտությամբ զբաղվողների սիրելի վայրը: Կալավանի մասին հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

 

1

Դրախտիկ:

Դրախտիկ գյուղը նույնպես գտնվում է Գեղարքունիքի մարզում՝ Սևանի ափին: Չունի այնպիսի ընդգծված առավելություն այն գյուղերի նկատմամբ, որոնք գտնվում են Սևանա լճի ափին և միակ ու ամենակարևոր առավելությունը, որ ունի, այն երիտասարդներն են, որոնք բնակվելով Հայաստանի տարբեր համայնքներում ոգևորվել են «Դրախտիկ» դրախտային բառից և որոշել գյուղը համապատասխանեցնել իր անվանը: Նույնիսկ «Դրախտի անձնագրեր» ունեն, որոնք ամեն մարդ չէ, որ կարող է ձեռք բերել. դրա համար հարկավոր է Դրախտիկ գյուղում ուրույն ներդրում ունենալ:

draxtik

Ամենաառաջին քայլերից մեկը Դրախտիկում համատեղ սեփականությամբ առանձնատուն ձեռք բերելն էր, որտեղից էլ սկսվեց Դրախտիկ գյուղից դեպի Դրախտ կառուցվող ճանապարհը:

draxtik1

Լուսանկարները՝ Մայիս Մարգարյանի

Արտավան:

Արտավան գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզում: Ճանապարհից հեռու, աշխարհից կտրված այս գյուղը հանկարծ սկսեց արթնանալ, երբ այստեղ մի խումբ երիտասարդներ ազդարարեցին իրենց մուտքը՝ կազմակերպելով գյուղի էկոտուրիստական հնարավորությունները ներկայացնող «Էկոտուրիզմի փառատոն»:

artanis
Արտավանում այս պահին շինարարական եռուզեռ է՝ մի քանի բնակիչներ իրենց բնակարանները վեր են ածում հյուրատների, այստեղ կառուցվում է ճամբարատեղի: Տրանսկովկասյան արահետի կառուցման աշխատանքները շուտով կհասնեն ավարտին: Անցյալ տարի մասնակի ասֆալտապատվեց դեպի գյուղ գնացող ճանապարհը:

artanis2

Որդեգրված գյուղերը հուսալի ձեռքերում են և այսպիսի օրինակները հուսով ենք վարակիչ կլինեն: Իսկ դու, հարգելի՛ ընթերցող, երբևէ մտածե՞լ ես ընկերներիդ հետ որևէ գյուղ որդեգրել:

Լուսանկարները՝ Վաչագան Մաթևոսյանի

Տաթեւիկ Սարգսյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register