ՆՈՐԱՁԵՎՈւԹՅԱՆ ՖՈՐՈւՄ ԵՐԵՎԱՆ 2018

2-1

«Fashion Forum Yerevan 2018»-ը մեկնարկում է՝ նորաձևության ոլորտի զարգացման և առաջմղման գեղեցիկ առաքելությամբ:

«Ազդեցության գործարար ակումբ» ՀԿ-ն՝ «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի հետ համատեղ, կազմակերպում են նորաձևության ֆորում՝ «Fashion Forum Yerevan 2018», որն անցկացվելու է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում (Հալաբյան փող., 16 շենք) հունիսի 2-ից 4-ը, 2018 թ.:

Միջոցառման պաշտոնական բացումը տեղի կունենա հունիսի 2-ին, 18։30 Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում (Զարոբյան փող., 3 շենք՝ մուտքը Մարշալ Բաղրամյան պող. կողմից)՝ «Նոյի սերունդները» հանրաճանաչ և սկսնակ հայ դիզայներների հագուստների ցուցադրությամբ: Բացմանը ողջույնի խոսքերով հանդես կգան Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին  Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը և ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Fashion Forum Yerevan 2018»-ին աջակցում է  Եվրոպական միությունը «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում ծրագրի շրջանակում: Ֆորումը կազմակերպվում է  «Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբ»  նախաձեռնությունը՝ իր գործընկերների հետ համատեղ:

«Fashion Forum Yerevan 2018»-ը եզակի հնարավորություն կստեղծի հանդիպելու նորաձևության ոլորտի առաջատար ներկայացուցիչների, մասնագետների, ինֆլուենսերների հետ և ուսումնասիրելու միջազգային փորձը: Սա առաջին քայլն է դեպի միջազգային նորաձևության հարթակ, որտեղ գիտելիքը և կապերը հաջողության բանալի են: Ֆորումին կմասնակցեն և իրենց փորձով կկիսվեն նորաձևության ոլորտի միջազգային փորձագետներ, ինչպիսիք են Ադամ Քաթց Սինդինգը (հանրաճանաչ սթրիթ-սթայլ լուսանկարիչ), Գվինեթ Հոլանդը  (թրենդ խորհրդատու, գրող, Վեսթմիստեր համալսարանի դասախոս), Անդրեա Բրունոն  (Թուրինի համալսարանի նորաձևության և տեքստիլի բաժնի ղեկավար), Կամիլ Բոյերը և Մառլեն Ագռայթերը (Ավստրիայի նորաձևության ասոցիացիա), Կատյա Գուսեթը (ոճաբան, նորաձևության բլոգեր, ինստագրամ ինֆլյուենսեր), Մաքսիմ  Գեթմանը (նորաձևության լուսանկարիչ), Անտոն Երեմենկոն (Harper’s Bazaar Ուկրաինա խմբագիր), Լուսինե Այանյանը (HAY-HAY.CO հիմնադիր, ոճաբան),  Քսենիա Չերնին (ECO-AGE դեսպան, Green Stylettos-ի հիմնադիր), Ծովինար Սոֆի-Բաբայանը (լյուքս-բիզնես խորհրդատու, Fashion Tech Start-up), Վահան Խաչատրյանը (Նորաձևության և դիզայնի պալատ ՀԿ-ի հիմնադիր, դիզայներ)։

Ամփոփ տեղեկություն «Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբի» մասին

«Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբը» հիմնվել է  2018 թ.-ի փետրվարին, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի (EU-SMEDA) շրջանակում: Ակումբի նպատակն է միավորել անհատ դիզայներների  և առաջին անգամ Հայաստանում ստեղծել միասնական հարթակ՝ նորաձևության և դիզայնի արդյունաբերության համար՝  ավելի շատ գիտելիք և բիզնես հմտություններ ներկայացնելով Հայաստանի նորաձևության և դիզայնի ոլորտում:   

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register