ԵՐԲ ՔՈ ԸՆՏՐՅԱԼԸ ՆԱՐՑԻՍ Է…

4

5 նշան, որ Դուք հանդիպում եք Նարցիսի հետ:

Ձեր ընտրյալը 24/7 ռեժիմով հիանում է ինքն իրենով, միշտ գիտի ինչ-որ բան անելու լավագույն տարբերակը, տանել չի կարողանում քննադատությունը: Ծանոթ իրավիճա՞կ է: Շնորհավորում ենք՝ դուք հանդիպում եք Նարցիսի հետ:

Աշխարհի բնակչության 6%-ի մոտ նարցիսիզմով պայմանավորված խանգարումներ կան: Ընդ որում, նարցիսիզմն առավելապես բնորոշ է տղամարդկանց, քան կանանց: Ըստ ուսումնասիրությունների՝ նարցիսիզմով «տառապում է» տղամարդկանց 7.7 , կանանց՝ 4.8%-ը:

Թեպետ նարցիսիզմն ախտորոշելու համար անհրաժեշտ է բժշկական հետազոտություններ անցնել, այդուհանդերձ կան որոշակի միջոցներ, որոնք կօգնեն Ձեզ բացահայտել Ձեր ընկեր-Նարցիսին:

1. Նրանք միայն իրենց մասին են խոսում

Եթե Դուք հանդիպում եք մեկի հետ, ով խորասուզված է ինքն իր մեջ, ձեր զրույցը հավանաբար կլինի նրա ձեռքբերումների, հաջողությունների և հետաքրքրությունների մասին: Նարցիսները սովորաբար ձանձրանում են, երբ խոսում են ուրիշների մասին, կամ փոխում են խոսակցության թեման՝ այն կենտրոնացնելով իրենց վրա: Երբեմն նրանք լավ ունկնդիրներ են, բայց միայն այն դեպքում, երբ դա շոյում է իրենց կարիքներն ու ցանկությունները:

2. Նրանք ուզում են, որ անդադար գովեք իրենց

Նարցիսները միշտ ուզում են ուշադրության կենտրոնոում լինել և ակնկալում են, որ իրենց ընտրյալը գովի իրենց տաղանդը, հմտությունները: Այսպիսի մարդկանց հետ հարաբարությունները խոչընդոտներով լի կլինեն, երբ դուք կասկածի տակ դնեք այն, ինչ ասում կամ անում են իրենք:

3. Նրանք շատ զգայուն են

Երբ Նարցիսների էմոցիոնալ պահանջմունքները չեն բավարարվում, նրանց ռեակցիան կարող է անկանխատեսելի լինել: Շատ Նարցիսներ կարող են նյարդայնանալ, զայրանալ, անգամ արտասվել՝ մինչև դիմացինը ներողություն խնդրի:

4. Նրանք հմայիչ և մեծահոգի են… երբեմն

Նարցիսների կյանքում պահեր են լինում, երբ նրանք չափազանց մեծահոգի են և սիրալիր: Սա սովորաբար հարաբերությունների վաղ շրջանում է լինում: Բայց ամեն ինչ հօդս է ցնդում, երբ նրանց չեք պատասխանում այնպես, ինչպես իրենք են ուզում կամ ակնկալում:

5. Ապրումակցման բացակայություն

Երբ աշխարհում միայն դուք եք, շատ քիչ տեղ է մնում ուրիշներին ապրումակցելու համար: Նարցիսները հազվադեպ են քայլեր անում այնտեղ, որտեղ ինքնազոհաբերություն և մեծահոգություն է պահանջվում:

Աղբյուր՝ www.businessinsider.com

Թարգմանությունը՝ Տաթևիկ Սարգսյանի 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register