ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻ՝ ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՆԴԵՊ  ՈՒՆԵՑԱԾ ՏԱՐՕՐԻՆԱԿ «ՍԻՐՈ» ՄԱՍԻՆ

bank

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» (EU4Business): Այսպես էր կոչվում հոկտեմբերի 24-28-ը Հայաստանում ԵՄ (Եվրոպական միության) պատվիրակության կողմից կազմակերպված ծրագրերի շարքը: Փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) խորհրդատվություն տրամադրող հայ մասնագետների հետ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և հատուկ նպատակով Հայաստան հրավիրված միջազգային մասնագետ Խուան Գամեչոն ոլորտի մասնագետների համար դասընթաց անցկացրին, որին էլ հաջորդեց լրագրողների հետ կայացած հանդիպումը: Ասուլիսի ընթացքում բանախոսները՝ Լյուդովիկ Չեխանովսկին (Հայաստանում ԵՄ պատվիրակության առևտրի և մասնավոր հատվածի զարգացման, համագործակցության բաժնի միջազգային օգնության պատասխանատու), Մարկ Դևիսը (Հայաստանում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի գրասենյակի ղեկավար), Ջեֆֆ  Ֆերին (ՎԶԵԲ-ի ՓՄՁ-ների ֆինանսավորման ու զարգացման խմբի «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» տարածաշրջանային ծրագրերի ղեկավար)  և Տիգրան Աղաբակյանը (ՎԶԵԲ-ի ՓՄՁ-ների Ֆինանսավորման ու զարգացման խմբի «Խորհրդատվություն Փոքր Բիզնեսներին Հայաստանում» ծրագրի ղեկավար) ներկայացրին ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի կողմից տեղական փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանն ուղղված ծրագրերը:

Մարկ Դևիսը նկատեց, որ Հայաստանում մեծ խնդիր է շարունակում մնալ այն, որ Երևանի փոքր կենտրոնից դուրս անշարժ գույքը մեծ արժեք չունի, իսկ բանկերը գլխավորապես անշարժ գույքի գրավի դիմաց են ֆինանսավորում տրամադրում: Ստացվում է փակ և վտանգավոր շրջան, քանի  որ ՓՄՁ-ները վարկ վերցնելու այլ գործիքների չեն տիրապետում:

Մինչդեռ նրանք Հայաստանի տնտեսության  համար իրենցից  լուրջ ներուժ են ներկայացնում: Ջեֆֆ  Ֆերրին՝ «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» ծրագրի տարածաշրջանային ղեկավարը, համոզված  է, որ մասնագիտական խորհրդատվությունից օգտվող բիզնեսն ավելի գրավիչ է բանկերի համար: Նա կարևորեց արդեն երրորդ տարին տեղի խորհրդատուների հետ անցկացվող դասընթացները: Հայկական շուկայից միջազգային փորձագետների հեռանալու դեպքում՝  իրենց ձեռք բերած հմտություններով հենց նրանք պիտի այդ բացը լրացնեն:  Շարունակելով Ֆերիի խոսքը, միջազային փորձագետ Խուան Գամեչոն  հայտնեց, որ տպավորված է հայ մասնագետների պատրաստվածության աստիճանից: Տիգրան Աղաբեկյանն իր հերթին  նշեց, որ 2003-2015 թվականներին Հայաստանում ՎԶԵԲ-ի գրասենյակը1200 խորհրդատվություն է տրամադրել փոքր և միջին ձեռնարկություններին:Նրա դիտարկմամբ՝ կատարված հետազոտությունները փաստում են, որ ծրագրերի գերակշիռ մասը հաջողվել է: Այդ նույն ժամանակահատվածում ՎԶԵԲ-ը շուրջ 133 միլիոն դոլարի վարկավորում է տրամադրել ՓՄՁ-ներին:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register