ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՅՎ Ա ԼԻՆԵԼՈւ ԿԱՄ ՀԵՂԱՓՈԽՈւԹՅԱՆ 55 ԵՐԱՆԳՆԵՐԸ

1

Հունիսի 5-ին, ժամը 19։00-ին՝ «Հ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն»-ում կկայանա Հայկ Պետրոսյանի «Ամեն ինչ լաՅվ ա լինելու կամ Հեղափոխության 55 երանգները» «դուխով» ներկայացումը։ Տոմսերի արժեքը՝ 3000-6000 դրամ։

Հունիսի 6-ին, ժամը 20։00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմի ցուցադրությունը։ Մուտքն ազատ է։

Հունիսի 7-ին, ժամը 20։00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում կներկայացվի «The Jacket» մոնոդրաման։ Տոմսի արժեքը՝ 1000 դրամ։

Հունիսի 8-ին, ժամը 19։00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա «Քանոնի հնչյունների ներքո» խորագիրը կրող դասարանական համերգը։ Մուտքն ազատ է։

Հունիսի 8-ին, ժամը 21։00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում կկայանա «Another Story» խմբի համերգը։ Տոմսի արժեքը՝ 2000 դրամ։

Հունիսի 9-ին, ժամը 16։00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Գրողը և իր ժամանակը» խորագրով հանդիպում գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպենյանի հետ։ Մուտքն ազատ է։

Հունիսի 9-ին, ժամը 21։00-ին՝ «ՍՏՈՊ» ակումբում ելույթ կունենան Միքայել Ոսկանյանը և Վարդան Հարությունյանը։ Տոմսի արժեքը՝ 1000 դրամ։

Հունիսի 10-ին, ժամը 19։00-ին՝ «Հ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն»-ում կբեմադրվի «Իմ կինը, Ձեր ամուսինը և քաղաքապետի օգնականը» կատակերգությունը։ Տոմսերի արժեքը՝ 1000, 2000, 3000 դրամ։

Հունիսի 10-ին, ժամը 20։00-ին՝ «Համազգային Պետական Թատրոն»-ում կկայանա «Սանտա Կրուս» թատերախաղի պրեմիերան։ Տոմսերի արժեքը՝ 2000, 2500, 3000 դրամ։

Հունիսի 12-ին, ժամը 19։00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա դաշնակահար Լևոն Կարապետյանի մենահամերգը։ 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register