ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

pamela3

Դեկտեմբերի 22-ին, ժամը 19.00-ին՝ Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում կկայանա «Սիրելի Պամելա» բեմադրության պրեմիերան: Տոմսերի արժեքը՝ 1500 դրամ:

Դեկտեմբերի 23-ին, ժամը 19.00-ին՝ Երևանի կամերային թատրոնում կկայանա «Ամնեզիա» ստեղծագործության բեմադրությունը: Դերերում Լուիզա Ներսիսյան և Ռաֆայել Երանոսյան: Տոմսերի արժեքը` 1000, 1500, 2000, 2500, 3000 դրամ:

Դեկտեմբերի 23- ին, ժամը 19.00-ին՝ «Խամաճիկների պետական թատրոն»-ում կկայանա «Մարդուկ ջարդուկն ու առնետների թագավորը» ստեղծագործության պրեմիերան: Տոմսի արժեքը՝ 800 դրամ:

Դեկտեմբերի 24-ին, ժամը 11.00-ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կբեմադրվի «Ամանորյա իրարանցում» ստեղծագործությունը: Տոմսերի արժեքը՝ 800 դրամ:

Դեկտեմբերի 25-ին, ժամը 12.00-ին՝ «Բոհեմ» թատրոնում (Գրողների միության շենք), Նարեկ Դուրյանը ներկայացնելու է՝ Հովհաննես Թումանյանի հեքիաթների և այլ մանկական պատմվածքների վրա հիմնված՝ «Ամանորը Նազարի մոտ» մանկական երաժշտական ամանորյա կատակերգությունը: Տոմսերի արժեքը՝ 800-1000 դրամ:

Դեկտեմբերի 25-ին,՝ժամը 12.00-20.00-ը Ամանորյա տոնավաճառ ԷՕՆ-ում

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register