ՄԻԱՅՆԱԿՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԱՄՈւՍՆԱՑԱԾՆԵՐԻ

33

Միայնակ լինելը դատավճիռ է և ոչ թե ընտրություն։ Տարիներ շարունակ ընդունված այս կարծրատիպը շատերին հանգիստ չի տալիս, հատկապես կոնսերվատիվ հասարակություններում մարդիկ նախընտրում են ամուսնանալ ինչ-որ մեկի հետ՝ գոնե ձևական մենակ չլինելու համար։

1962թ-ին 21 տարեկանների կեսը և 30 տարեկանների առվազն 90 տոկոսն ամուսնացած են եղել առնվազն մեկ անգամ։ 2014-ին, 21 տարեկանների ընդամենը 8 և 30 տարեկանների 55 տոկոսն է ամուսնացած եղել։ Տվյալներն ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունների արդյունք են ու ապացույց, որ մենք ապրում ենք միայնակ նարցիսիստների դարում։
Ինչպե՞ս է ամուսնացած լինել-չլինելն ազդում ձեր կյանքի որակի, հաջողությունների կամ անհաջողությունների վրա։ Այս հարցի պատասխանը գտնելու համար բազմաթիվ հետազություններ են արվել։ Ներկայացնում ենք ամենաուշագրավները։

1․ Տնտեսական ուսումնասիրությունների ազգային բյուրոյի ոկղմից իրականացված վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենաերջանիկ մարդիկ նրանք են, որոնք ամուսնացած են իրենց մտերիմ ընկերոջ հետ։ Այս դեպքում ամուսնությունը նպաստում է երջանկության աճին։ Հետազոտության հեղինակները եզրակացրել են, որ ամուսինները սոցիալական աջակցություն են ստանում իրարից և օգնում միմյանց հաղթահարելու կյանքի մեծագույն մարտահրավերները։

2․ Այդուհանդերձ, մեդալի հակառակ կողմն էլ կա։ Երբևէ չամուսնացած մարդիկ ավելի հակված են պահպանելու կապերը ընտանիքի անդամների հետ և աջակցելու, ոգևորելու, շփվելու ընկերների հետ։ Վիճակագրությունը վկայում է, որ չամուսնացած ամերիկացիներն օրական 12 րոպե են ծախսում ընկերների հետ կապը պահելու՝ նամակ գրելու, զանգելու, հանդիպելու վրա, մինչդեռ ամուսնացածներն այդ ամնեի վրա ծախսում են ընդամենը 7 րոպե։

3․ Մենակ մարդիկ ավելի հակված են ինքնաճանաչողության, նոր արժեքների բացահայտմանն ու ինքնակայացմանը։ Անձնական ազատություն, ինքնակառավարում, ինքնառեալիզացիա՝ սրանք արժեքներ են, որոնց գիտակցումը մի փոքր ավելի ուշ է գալիս։

4․ Մենակ մարդիկ ավելի շատ ժամանակ են ծախսում իրենց հանգսիտի և հետաքրքիր ժամանացի կազմակերպման վրա։ Մենակ մարդիկ այդ ամենին հատկացնում են օրական 5․56 ժամ, ամուսնացած մարդիկ՝ 4․87 ժամ։

5․ 18-64 տարեկան չամուսնացած ամերիկացիները շատ ավելի երկար ժամանակ են տրամադրում մարզումներին, քան ամուսնացած կամ բաժանված ամերիկացիները։ Մեկ այլ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ամուսնացած տղամարդկանց 25 տոկոսն ավելի հակված է ճարպակալման, քան չամուսնացածները։

6․ Չնայած վերոնշյալ «առավելություններին», ամուսնացած մարդիկ ավելի երկար են ապրում, ավելի քիչ են ունենում սրտանոթային համակարգի խնդիրներ, դրսևորում են ավելի լավ մտավոր ակտիվություն։ Պատճառն այն է, որ նրանց կողքին միշտ կան մարդիկ, որ օգնում և հիշեցնում են մշտապես հոգ տանել իրենք իրենց մասին։

Իսկ դուք դեռ մտածում եք՝ արժե՞ ամուսնանալ։

Տաթևիկ Սարգսյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register