ՁՄԵՌԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԽԱՂԵՐ

3

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում փետրվարի 9-ից մեկնարկել են ձմեռային 23-րդ օլիմպիական խաղերը: 4 տարին մեկ անցկացվող սպորտային խոշոր իրադարձությունը մարզասեր հանրության լարված է պահելու մինչև փետրվարի 25-ը: Ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցում են 92 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում երեք մարզիկ  Հայաստանից: Ընդհանուր առմամբ, Օլիմպիական խաղերին մասնակցում է 2500-ից ավելի մարզիկ:

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում խաղարկվելու է մեդալների 102 հավաքածու՝ 15 մարզաձևում` գեղասահք, չմշկավազք, շորթ-տրեկ, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, ֆրիսթայլ, դահուկային երկամարտ, դահուկացատկ, սնոուբորդ, բոբսլեյ, սկելետոն, բիաթլոն, կյորլինգ, հոկեյ, սահնակային սպորտ:

«Փհենչհան 2018»-ի ձմեռային օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցում են Կոսովոյի Հանրապետությունը, Մալայզիան, Նիգերիան, Սինգապուրը, Էկվադորը, Էրիտրեան: Ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնում են դահուկավազորդներ Միքայել Միքայելյանն (դրոշակակիր) ու Կատյա Գալստյանը, ինչպես նաև՝ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:

Փետրվարի 13-ին մրցելույթն սկսեց Կատյա Գալստյանը: Հայ մարզիկների ժամանակացույցին կարող եք ծանոթանալ ստորև` Կատյա Գալստյան – սպրինտ, փետրվարի 13, 12:30 (Երևանի ժամանակով), Միքայել Միքայելյան – սպրինտ, փետրվարի 13, 13:05: Կատյա Գալստյան – 10 կմ ազատ ոճ, փետրվարի 15, 10:30, Միքայել Միքայելյան – 15 կմ ազատ ոճ, փետրվարի 16, 10:00,Աշոտ Կարապետյան – հսկա ոլորավայրէջք, փետրվարի 18, 05:15,Աշոտ Կարապետյան – հատուկ ոլորավայրէջք, փետրվարի 22, 05:15: Այս մասին հաղորդում է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Մնում է հավելել, որ Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից երկու ամիս առաջ աննախադեպ սկանդալ բռնկվեց. Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ-ը)՝ «հակադոպինգային համակարգում կատարված շարունակական և աննախադեպ կեղծիքների պատճառով արգելեց Ռուսաստանի հավաքականին մասնակցել  ձմեռային խաղերին: Այնուամենայնիվ, սկանդալի հետ առնչություն չունեցող ռուս մարզիկներին իրավունք է վերապահվել հանդես գալ չեզոք դրոշի ներքո:

Այսպես, փետրվարի 10-ին ռուս Սեմյոն Ելիստրատովը բրոնզե մեդալ է նվաճել խաղերի շորթ-թրեքի 1,500 մետր մրցավազքում: Մինչ այժմ մեդալային հաշվարկում առաջատարը Գերմանիան է` 3 ոսկի, 1 բրոնզ, երկրորդ տեղում Հոլանդիան է ` 2 ոսկի, 2 արծաթ, 1 բրոնզ, երրորդում ԱՄՆ-ն` 2 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ:

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register