ԱՍՊԻՐԻՆԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՆԵԼ ՑՐՎԱԾ ՍԿԼԵՐՈԶԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

ասպիր

Ասպիրինն անգամ փոքր դոզաներով կարող է արդյունավետ լինել ցրված սկլերոզի դեմ պայքարում: Մկների վրա արված հետազոտությունների ժամանակ  նման եզրահանգման են եկել Jesse Brown Veterans Affairs Medical Center-ից (Չիկագո, ԱՄՆ) գիտնականները՝ Սուսանտա Մոնդալի գլխավորությամբ:

Ցրված սկլերոզը աուտոիմունային հիվանդություն է, որի ժամանակ իմունային համակարգը քայքայում է նյարդերի պաշտպանական միելինային թաղանթը, ինչը մի շարք նյարդային խանգարումների է հանգեցնում: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ասպիրինը կարող է կանգնեցնել ցրված սկլերոզի զարգացումը, ընդ որում անգամ փոքր դոզաներով:

Գիտնականները փորձերի ժամանակ օգտագործել են գենետիկորեն մոդիֆիկացված մկների, որոնց բնորոշ է ցրված սկլերոզի մարդկային տեսակը:

«Դեղի անգամ փոքր դոզաները՝ հավասար «մանկական ասպիրինի» 81 մգ-ին, կարողացել են նվազեցնել սկլերոզի դրսեւորման նախանշանները», – ասել է բժիշկ Մոնդալը:

Մասնավորապես, ըստ գիտնականի, ասպիրինի կիրառման շնորհիվ, միելինային թաղանթի քայքայումը, որը բնորոշ է ցրված սկլերոզին, սկսել է ավելի դանդաղ կատարվել: Բացի այդ կենդանիների մոտ զգալիորեն նվազել է քայքայիչ T բջիջների ինֆիլտրացիան դեպին ողնուղեղ:

Գիտնականները նշել են, որ մկների վրա անցկացված արդյունքները միշտ չէ, որ կրկնվում են մարդկանց մոտ: Այնուամենայնիվ,  փորձի ժամանակ ցրված սկլերոզով տառապող կրծողների նկատմամբ  նկատվող ասպիրինի ազդեցությունը, թույլ է տալիս լավատեսորեն գնահատել հետգայաում այն մարդկանց բուժման համար օգտագործելու հեռանկարը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register