ԴԵՊՐԵՍԻԱՆ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ՎԱՂԱԺԱՄ ՄԱՀՎԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈւԹՅՈՒՆԸ

դպն

Դեպրեսիան մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը: MedicalXpress-ը, վկայակոչելով European Society of Cardiology (ESC)-ին հաղորդում է, որ դեպրեսիայից տառապող մարդկանց մոտ նախասրտերի ֆիբրիլյացիայի (ՆՖ) բարձր ռիսկ  է նկատվում:

Նախասրտերի ֆիբրիլյացիան կամ շողացող առիթմիան մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը: Այն արտահայտվում է սրտխփոցով, հեւոցով, հոգնածությամբ, կրծքավանդակում ցավով եւ գլխապտույտով:

Գիտնականները որոշել են հետեւել դեպրեսիայի, հակադեպրեսանտներով բուժման եւ նախասրտերի ֆիբրիլյացիայի զարգացման ռիսկի միջեւ կապին:  Հետազոտությունում ընդգրկվել է 785 254 հազար դանիացի, որոնք 2000-2013թվականներին բուժվել են հակադեպրեսանտներով:

Նախասրտերի ֆիբրիլյացիայի զարգացման ռիսկը գնահատվել է հակադեպրեսանտներով բուժումից առաջ եւ հետո:  Պարզվել է, որ նման դեղեր ստացող հիվանդների մոտ, բուժման առաջին ամսվա ընթացքում ՆՖ-ի ռիսկը 3.18 անգամ բարձր էր: Այնուհետ ռիսկի այդ ցուցանիշները աստիճանաբար նվազել են՝  2-6 ամիս հետո հասնելով 1.37-ի եւ 6-12 ամիս անց՝ 1.11-ի:

Մինչ այդ հակադեպրեսանտներով բուժումից մեկ ամիս առաջ, նախասրտերի ֆիբրիլյացիայի զարգացման ռիսկը 7.65 անգամ գերազանցվել էր: Ըստ գիտնականների, սա խոսում է այն մասին, որ հակադեպրեսանտները կապված չեն ՆՖ-ի զարգացման հետ:

Մասնագետները ամեն դեպքում շողացող առիթմիայով հիվանդներին կոչ են անում հակադեպրեսանտների ընդունման ժամանակ զգույշ լինել: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register