ԿՈՄԱՅԳԻՆ»՝ ՆԵՐԿԱ ԵՎ ՆԱԽԿԻՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊԱՏԵՂԻ

  • ԿՈՄԱՅԳԻՆ»՝ ՆԵՐԿԱ ԵՎ ՆԱԽԿԻՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊԱՏԵՂԻ
  • ԿՈՄԱՅԳԻՆ»՝ ՆԵՐԿԱ ԵՎ ՆԱԽԿԻՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊԱՏԵՂԻ
  • ԿՈՄԱՅԳԻՆ»՝ ՆԵՐԿԱ ԵՎ ՆԱԽԿԻՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊԱՏԵՂԻ
  • ԿՈՄԱՅԳԻՆ»՝ ՆԵՐԿԱ ԵՎ ՆԱԽԿԻՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊԱՏԵՂԻ
  • ԿՈՄԱՅԳԻՆ»՝ ՆԵՐԿԱ ԵՎ ՆԱԽԿԻՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊԱՏԵՂԻ
  • ԿՈՄԱՅԳԻՆ»՝ ՆԵՐԿԱ ԵՎ ՆԱԽԿԻՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊԱՏԵՂԻ

Մայիսի 9-ին Երևանում հատուկ տոն էր նաև շախմատասերների համար: Մանկական այգում, որը  հանրությանն առավելապես  հայտնի է «Կոմայգի» անվամբ, կայացավ Հայաստանի ներկայիս և ապագա լավագույն շախմատիստների յուրօրինակ մրցավեճը: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատարներ  Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաև Հայաստանի գործող չեմպիոն Զավեն Անդրիասյանը միաժամանակյա խաղի սեանս անցկացրեցին հեռանկարային շախմատիստների հետ: Գրոսմայստերներից յուրաքանչյուրը միաժամանակ մրցում էր Հայաստանի, ինչպես նաև  աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից 10 պատանի շախմատիստների հետ: «Ճամփորդ»- ի հետ զրույցում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր  Քալանթարյանն անդրադարձավ  միջոցառման նշանակությանը. «Տարվա ընթացքում նմանատիպ մի քանի միջոցառում ենք կազմակերպում: Հունիսի 17-ին՝ Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրը, հուլիսի 20-ին՝ շախմատի միջազգային օրը,ինչպես նաև  հոկտեմբերին՝ Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ նմանօրինակ պայքար է ծավալվում: Այսօրվա միջոցառումը նվիրված է հաղթանակի օրվան: Երեխաների ընտրությունը կատարել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մարզչական  հանձնաժողովը: Հաշվի են  առնվել պատանի շախմատիստների գրանցած արդյունքները: Մասնակիցների թվում է նաև աշխարհի առաջնության մրցանակակիր՝ Մարիամ Մկրտչյանը: Բոլորն էլ հեռանկարային, բավական լուրջ հաջողությունների հասած երեխաներ են»:

Պատանի շախմատիստներին տրված էր մեկ , իսկ անընդհատ քայլող գրոսմայստերներին՝ 1,5 ժամ: Լևոն Արոնյանը 8 պարտիայում հաղթանակ տարավ, իսկ Սարգիս  Սարգսյանի և Ռոբերտ Փիլիպոսյանի հետ պարտիաններն ավարտեց  ոչ-ոքի: Գաբրիել Սարգսյանը հաղթեց  9 պարտիայում, Յուրի Մարգարյանի հետ պարտիան էլ ավարտեց ոչ-ոքի: Զավեն Անդրիասյանը հաղթեց բոլորին, որից հետո էլ մեզ փոխանցեց ստացած տպավորությունները. «Միշտ մեծ հաճույքով եմ մասնակցում այսպիսի միջոցառումներին: Այսօր 2-3 խաղատախտակի վրա երեխաները բավական լավ խաղացին: Բոլորն էլ խոստումնալից շախմատիստներ են: Հանրային միջավայրը  թերևս ունեցավ իր ազդեցությունը  և երեխաներն արեցին սխալներ, որոնք սովորական իրավիճակում չէին անի»:

Լևոն Արոնյանը նշեց, որ մի քանի պարտիայում այնքան էլ լավ չխաղաց և ժպտալով հավելեց, որ աշխատելու տեղ ունի.

« Հայաստանում շատ տաղանդավոր երեխաներ կան: Այսօր,սակայն, ուժեղներն այդքան  էլ լավ  չխաղացին: Երբեմն երեխաները զարմացնում են իրենց դիտողականությամբ: Տեսնում են այնպիսի քայլեր, որոնք մտածում էիր՝ չէին նկատի: Ապագա չեմպիոններին վաղուց եմ նկատել: Բայց ամեն բան  փոփոխական է: Եթե տասը տարեկանում լավ ես խաղում, իսկ հետո չես պարապում, մտածելով,թե մշտապես լավ ես խաղալու, այդ դեպքում ամեն ինչ կարող է փոխվել»:

Միաժամանակյա խաղի սեանսի ավարտից հետո «անհաշտ» կողմերը անցան հետաքրքիր դրվագների վերլուծությանը:  Իսկ միջոցառման վերջնամասում մասնակից երեխաները շախմատային գրքեր («Լևոն Արոնյան. հիշարժան պարտիաներ», Զավեն Անդրիասյան «Գրոհում են հայ գրոսմայստերները»,  Յուրի Ավերբախ «Միջնախաղի դպրոց» և «Տիգրան Պետրոսյանի լավագույն պարտիաները») նվեր ստացան:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register