Ի՞ՆՉ ԳԻՏԻ GOOGL-Ը ՁԵՐ ՄԱՍԻՆ

6

Գուգլն ու Ֆեյսբուքն ավելի շատ ինֆորմացիա ունեն ձեր մասին, քան դուք պատկերացնում եք: Ուզու՞մ եք իմանալ, թե ինչ գիտենք նրանք ձեր մասին:

1. Google-ը գիտի, թե որտեղ եք դուք եղել:

Ամեն անգամ, եբ դուք միացնում եք հեռախոսը, Google-ը ֆիքսում է ձեր գտնվելու վայրը: Դուք կարող եք տեսնել այն բոլոր վայրերը, որտեղ այցելել եք, ձեր հեռախոսով Google օգտագործելու պահից սկսած:

2. Google-ը գիտի՝ ինչ եք որոնել կամ ջնջել

3.Եթե անգամ մի սարքավորումից դուք ջնջում եք այն ինֆորմացիան, որ այլևս անհրաժեշտ չէ, մյուս բոլոր սարքավորումներում մնում է այդ տեղեկատվությունը: Որպեսզի տեսնեք, թե ինչ եք որոնել և ջնջել ձեր սարքավորումներից, անցեք այս հղումով:

4. Google-ն ունի գովազդային համակարգ ձեզ համար

Google-ը մշակում է գովազդ՝ հավի առնելով ձեր տարիքը, սեռը, բնակավայրը, կարգավիճակը, նախասիրությունները, հետաքրքրությունները, կարիերան, անգամ քաշը: Ուզո՞ւմ եք նիհարել 5 օրում 10կգ: Եթե դուք այսպիսի գովազդներ հաճախ եք տեսնում, ուրեմն դուք քաշի խնդիր ունեք: Կամ ավելի շուտ՝ չափից ավելի անկեղծ եք Google-ի հետ: ՁԵր անհատական գովազդային էջը տեսնելու համար այցելեք հետևյալ հղումով:

5. Google-ը գիտի՝ ինչ application-ներ եք ներբեռնում դուք

Գիտի, թե ում հետ եք շփվում դրանցով, որտեղ եք օգտագորրծում դրանք: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղմամբ:

6. Google-ն ունի ձեր յութուբյան ողջ պատմությունը

Գիտի, թե ինչ եք որոնել, ինչ մեկնաբանություններ եք արել և ոչ միայն: Այս ամենը վերլուծելով՝ Google-ը կարող է ասել, դուք, օրինակ, պահպանողական եք, թե առաջդեմ, դեպրեսիվ եք, թե ուրախ, երբ եք գնում քնելու և այլն: Ձեր յութուբյան պատմությունը կարող եք նայել այստեղ:

7. Դուք կարող եք , իհարկե, ներբեռնել ձեր մասին եղած տեղեկատվությունը

Ու հետաքրքիր բան կբացահայտեք: Google-ը կտեղեկացնի ձեզ՝ ինչ կոնտակտներ դուք ունեք, ինչ մեյլեր եք գրել, Google Drive-ում ունեցած ձեր ֆայլերը, լուսնակարները, երբևէ դիտած տեսանյութերը, բիզնեսը, որը գնել եք, ապրանքները, որոնք գնել եք Գուգլի միջոցով… Գուգլը նաև տեղեկատվություն ունի ձեր օրացույցից, երբ ոտեղ եք եղել, ինչ երաժշտություն եք լսում, վեբ կայքերը, որ դուք ստեղծել եք, քանի քայլ եք անցնում ամեն օր… Ձեր մասին տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ :

Ի՞նչն է ամենահետաքրքիրը: Որ մեզնից ոչ մեկը թույլ չէր տա, ասենք, կառավրությանը կամ որևէ մեկին տեսախցիկ դներ մեզ վրա ու ձայնագրեր մեր ամեն քայլը: Բայց մենք այնքան ենք առաջ գնացել ու «կատարելագործվել», որ ինքներս ենք սկսել տեղեկատվություն տրամադրել մեր բոլոր քայլերի մասին: Ինչու՞: Գրողը տանի, որովհետև մենք բոլորս ուզում ենք զվարճալի շների մասին տեսանյութեր նայել: Եվ ոչ միայն: 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register